Գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմում հոգեբանների օգնությանը՝ արևմտյան հասարակության մեջ: Աշխարհում միլիոնավոր մարդիկ մտածում են, որ ապահով կյանքն ու կուշտ ստամոքսը պետք է որ մարդուն հասցնի որոշակի ուրախության: Բայց պարզվում է, որ այսպես չէ: 2004 թվականին ԱՄՆ-ում 30 միլիոն մարդ դիմել է հոգեբույժի օգնությանը: 2009 թվականին 60 միլիոն չափահաս մարդ ԱՄՆ-ում ախտորոշվել է տարբեր տեսակի հոգեկան խանգարումներով, համաձայն: Ի՞նչն է խնդիրը:

Տեսնու՞մ եք: Մարդը ուրախություն է փնտրում փողի ու զվարճանքի մեջ, մինչդեռ մոռանում է, որ ուրախությունը հոգևոր հարթության հարց է, այլ ոչ թե մարմնավոր: Հետևաբար մարդը չի գտնում իր փնտրածն այնտեղ, որտեղ փնտրում է, ու ընկնում է հոգևոր խանգարման մեջ:

Երբ երկու շաբաթ հաց չուտեք, կընկնեք մարմնավոր խանգարման մեջ չէ՞: Իսկ երբ տարիներով հոգիդ չսնես, ի՞նչ կլինի: Հոգևոր խանգարում:1

Աստծո նկատմամբ մեր քրիստոնեական հավատքը վկայում է, որ եթե մարդը ճիշտ ու բնական կյանքով չի ապրում, ապա նա անխուսափելիորեն իր անձի վրա կրկրի ճիշտ ապրելն ու մարդկային ամբողջական բնությունը ոտնահարելու հետևանքները:

Մենք մարմին ենք, միտք և հոգի: Սնում էնք մարմինը, բայց ամբողջովին անտեսում ու մոռանում հոգու ծարավը:

Դուք դժգոհ եք ձեր կյանքերից ու հավանաբար չգիտեք, թե ինչպես վարվել ու շտկել իրավիճակը: Ամեն ինչ փորձում եք: Արտագաղթում եք, ներգաղթում եք, քրտնաջան աշխատում եք, կարերա եք ստեղծում, մեկը քրտինքով է վաստակում, մյուսը՝ թալանելով, բայց երկուսի մոտ էլ ոչինչ չի ստացվում: 2001 թվականին ԱՄՆ-ում 30 հազար ինքնասպանություններ են տեղի ունեցել: 2005-ին 33 հազար: 2010-ին 38,000 ինքնասպանություն: Եվ սա միայն ԱՄՆ-ում: Տարեկան 60 միլիոն հոգեկան հիվանդ ու մոտ 40.000 ինքնասպանություն: Ինչու՞ այսքան հուսահատություն:

Սիրելի ընկերներ, լուծումը մեկն է՝ սնեք Ձեր Հոգին: Մի անտեսեք ձեր հոգու ձգտումը: Եթե դուք այն չեք տեսնում, չի նշանակում, որ այն չկա: Դուք ուղեղն էլ չեք տեսնում, բայց այն կա չէ՞:

Թողեք, որ ձեր հոգին կապնվի ՆՐԱ հետ, Ով կյանք տվեց ու չունչ, ու հետո եկավ այն փրկելու և ասեց, որ հողանյութ կերպարիդ մեջ շունչ փչողին կարող ես Հայր կոչել: Որպեսզի կապնվի, այն պետք է ճանաչի իրեն ստեղծողին: Որպեսզի դու ճանաչես, պիտի ձեռքդ վերցնես Աստվածաշունչն ու կարդաս այն: Որպես առաջին քայլ, հենց այօր ձեռքդ վերցրու Աստվածաշունչն ու կարդա երկու գիրք՝ Սիրաքի իմաստության գիրքը Հին Կտակարանից (շատ կվայելես այն) և Ավետարան ըստ Ղուկասի: Եկեղեցի հաճախիր, մասնակցիր համայնքային կյանքին, սկսիր խոսել քո Տեր Աստծո հետ: Ու դեպի ուրախություն և խաղաղություն փոփոխությունն ինքդ կսկսես զգալ: Սա միայն սկիզբն է, բայց շատ լավ սկիզբ:

Հիշեք, որ մեր կյանքերը ճյուղի նման են, եթե որթատունկի վրա չմնաք, կչորանաք, բայց եթե մնաք ու պտուղ տակ, ապա կէտվեք, որպեսզի ավելի շատ պտուղ տակ: Իսկ պտուղները ցանկալի են ու բար:

«Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է։ 2Ամէն ճիւղ, որ իմ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի։ 3Դուք արդէն իսկ մաքուր եք այն խօսքի համար, որ ձեզ ասացի։ 4Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինեք։ 5Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը։ Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ 6Եթէ մէկը իմ վրայ հաստատուած չէ, նա ճիւղի նման դուրս կը նետուի եւ կը չորանայ, եւ այն կը հաւաքեն ու կրակը կը նետեն, եւ կ՚այրուի։ 7Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի։» Հովհ. 15:1-7

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել