Ո՞նց կարելի ա ամեն ինչից բողոքել, ո՞նց՝ երկրից, մարդկանցից, իրական ու անիրական ամեն ինչից... Ես վստահ եմ՝ ինչ էլ որ լինի, ինչքան ժամանակ էլ անցնի, էտ մարդիկ միշտ բողոքելու են, իրար մասին չարախոսելու, վատ բաներ ասելու, զազրախոսելու են: Լավ երկիրն ա քաքի մեջ, լիքը խնդիրներ կան` սոցիալական, քաղաքական, տնտեսական, անձնական, կենցաղային, էտ ժամանակի հարց ա կդզվի, բայց չեք տենում, որ դուք էլ եք երկու ոտքով մեջը հայտնվում ու դժվար էլ կարենաք հելնեք: Ի՞նչ է, ձեր կյանքում ոչ մի լավ բան չկա՞, ոչ մի լուսավոր կետ չկա՞, որից կարելի ա երկու ձեռով պինդ բռնել ու չթողել: Զարմանում եմ՝ մարդկանց արյունատար անոթները ո՞նց ա էտքան թույն տանում, ո՞նց չեք մեռնում դրանից... չէ, թող ոչ մեկին չթվա՝ իմ մոտ ամեն ինչ շատ լավ ա, ու սա շատ անհոգ, առանց խնդիր ունեցող մարդու գրառում ա, ես էլ չեմ աշխատում, ես էլ եմ ուզում ապրեմ սաղիդ պատկերացրած լավ Հայաստանում, ես էլ ունեմ անձնական խնդիրներ, բայց ես չեմ բողոքում, չեմ լացում, չեմ նվնվում, ամեն ինչի մեջ վատը չեմ տենում, ուղղակի ճանապարհ եմ ման գալիս՝ ոնց դուրս գամ ես վիճակից, ինչ անեմ, որ խնդիրներս լուծվեն, մտածում եմ՝ հնարավոր ա իմ մեղքով ա, միշտ սիրել եմ շրջահայաց, կողքից իրենց նայել կարողացող մարդկանց: Հայաստանը կդզվի էն ժամանակ, երբ յուրաքանչյուրը կարգավորի, ուղղի, մաքրի իր «ներսի փոքր տարածքը»: 
Աշխարհում չկա ոչ մի ուրիշ բան, որը կարող ա տրամադրությանս, հավեսիս, համբերությանս, լավատեսությանս, նյարդերիս վրա ազդել, քան մարդականց ինքնամոռաց բողոքելու հիվանդությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել