Ֆոտոմեղադրանքերի շարքը շարունակում է ներկայացնել մեր իրականության տխուր պատկերներ արտացոլող լուսանկարներ, որոնք համեմված են մեկնաբանություններով: Արդեն նշել եմ, որ ֆոտոմեղադրանքերի հասցեատերերը կարող են լինել պաշտոնյաներ և շարքային քաղաքցիներ: Գուցե լուսանկարներ անելիս չիմանամ քննադատության կոնկրետ թիրախին և այն պարզվի հետո:
Հանրապետության հրապարակում՝ Պատմության թանգարանի շենքի գլխին նկատած կլինեք ալեհավաքներ: Աշխարհի ո՞ր մայրաքաղաքի գլխավոր հրապարակում գտնվով թանգարանի շենքի գլխին եք տեսել նման տգեղ ալեհավաքներ: Որքան տեղյակ եմ, դրանք հեռախոսակապի համար կայաններ են: Կարծում եմ, որ այս ալեհավաքները՝ անկախ իրենց կիրառական նշանակությունից փչացնում են շենքի արտաքին տեսքը:

Զրուցակիցներիցս մեկը նշեց, որ Երևանում վերջին շրջանում քանդվող հուշարձանների համատեքստում՝ առանձնապես խնդիր չի տեսնում, սակայն կա նաև կարծիք, որ անգամ նման կոսմետիկ խնդիրը ճլուծելը վնասում է մարդկանց ճաշակն ու արժեհամակարգը: Այդքանով մեծ վնաս է հասցնում նաև գլոբալ խնդիրներին ու նպաստում են վանդալիզմին, քանի որ կանգուն ժամանակ անարգանքի մատնված կոթողը դժվար թե հերթական ապամոնտաժման ժամանակ սրտացավ սերունդ համախմբի: 
Համադրելով այս տեսակետները, կոչ եմ անում արագորեն լուծել ալեհավաքների ծածկման հարցը: Հնարավոր է նաև, որ տուրիստների ֆոտոխցիկներից նույնպես այս փաստը չի վրիպել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել