Վստահ եմ, որ շատերն են հետևում արևմտյան շոուբիզնեսի անցուդարձին, և երբեմն հարց է առաջանում, թե որն է հայկական և արևմտյան շոուբիզնեսի տարբերությունը և հաջողության գրավականը: Փորձենք հասկանալ...

1.Ինչպե՞ս են հայտնվում նոր անուններ

ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և եվրոպական մի շարք երկրներում նոր տաղանդներ բացահայտելու հիմնական ճանապարհը, «X Ֆակտոր», «Սուպերսթար», «Ձայնը», «Թաքնված տաղանդ» նախագծերն են: Ինչ խոսք, այս նախագծերը արդեն մի քանի տարի է, ինչ մեր հեռուստաէկրաններին ևս հասանելի են և ունեն իրնեց մեծ պահանջարկը: Սակայն, ամբողջ հարց այն է, որ մենք հայ ենք ու մեր երկրում ամեն ինչ «հայավարի» պետք է արվի: Եթե կարծում եք, որ այս նշված ձևաչափերում ընտրությունը նույնքան անաչառ է, որքան, օրինակ, ԱՄՆ-ում չարաչար սխալվում եք: Հավատացեք՝ վերջում պարզվում է՝ կամ հաղթանակը գնված էր, կամ, լավագույն դեպքում, հաղթողը նախագծի ռեժիսորի քրոջ աղջիկն էր: Ասել, որ այս նախագծերը մեզ տաղանդներ չեն տվել, սխալ կլինի: Թվարկենք մի քանի անուններ, որոնց հաջողվել է դուրս պրծնել տվյալ հեռուստաընկերության ճիրաններից և չդառնալ նրա «ստրուկը»: Աստղիկ Սաֆարյան, Միհրան Ծառուկյան, Իվետա Մուկուչյան, Վրեժ Կիրակոսյան, Լուսինե Աղաբեկյան, Մարտ Բաբայան, Մերի Մնջոյան, Նարեկ Մակարյան, Սուրեն Առուստամյան... սրանք անուններ են, որոնց ինչ-որ չափով հաջողվել է ունենալ անհատական կարիերա: Իսկ հիմա եկեք համեմատենք թվարկված արտիստների ծավալած գործունեությունը ամերիկյան տարբերակների արտիստների գործունեության հետ: Գիտեմ՝ ծիծաղելի է և միգուցե անիմաստ, սակայն այդ դեպքում` իմաստը ո՞րն է անել այդ նախագծերը, եթե արդյունքում միայն ռեստորանային երգիչ-մասնակիցների տեսահոլովակներն են ցուցադրվելու երաժշտական հեռուստաալիքներով: Թերևս ամենահաջողակը Լիլիթ Հովհաննիսկանն էր, բայց հիշենք Լիլիթի կարիերան մինչ երգահան Վահրամ Պետրոսյանի հետ ամուսնությունը...2009թ. ճանաչվեց «Տարվա լավագույն երգչուհի»: Ինձ թվում է՝ բոլորս հիշում ենք, թե ինչպես...

2.Արտիստի հաջողության գրավականը

Արտիստը առաջին հերթին պետք է ունենա իր թիմը` պրոդյուսեր, մենեջեր, մամուլի պատասխանատու, ոճաբան... Շատ քիչ հայ արտիստներ կան, ովքեր ունեն այդ թիմը:

3.Սկանդալներ

Ցավոք, սրտի մեզ մոտ անգամ սկանդալներն են «հայավարի»: Օրինակ, եթե որևէ երգչուհի պատրաստվում է իր հարսանեկան արարողությանը, նա լրատվամիջոցներին պատրաստ է տարոսիկներից սկսած մինչև հյուրերի ցուցակն ու ցանկացած մանրուք նաև մանրամասներ «կարմիր խնձորի» սավանի արյան գույնից ու որակից տրամադրել և հրապարակել, բայց եթե հանկարծ հարսանիքը չեղյալ է համարվում, այն միանգամից դառնում է փակ թեմա: Կամ, եթե պոռնո սկանդալների շնորհիվ արևմտյան շոուբիզնեսում արտիստները միլիոնավոր դոլարներ են վաստակում, ապա մեզ մոտ լավագույն դեպքում տեղափոխվում են հոգեբուժարան, թեև եթե անկեղծ պոռնո սկանդալների առումով մերոնք գրեթե ոչնչով չեն զիջում Արևմուտքի աստղերին՝ թե որակապես, թե տեսականիով ու բազմազանությամբ:

4.Պրոպագանդա կամ ՓԻ ԱՌ

Հեռուստաընկերությունները նույնպես շատ մեծ դեր ունեն երգարվեստի զարգացման հարցում: Շատ կարևոր է, թե ինչ երաժշտություն է մատուցում հեռուստաալիքը: Այն, որ լսարանն է պահանջարկ թելադրում, մի մեծ միֆ է, քանի որ միշտ ճաշակ թելադրողի դերում հեռուստաընկերությունն է: Սակայն, այսօր երաժշտական պրոդյուսերները ճաշատ թելադրելու փոխարեն մեծ գումարներ են աշխատում սկսնակ երգիչների անորակ տեսահոլովակները ցուցադրելով կամ որևէ կատարողի ռասկրուտկան ապահովելով կախված անկողնային իրավիճակից, կամ թե տվյալ կատարողը որքան է հաջողվել անկողնուց անկողին «չարթերային չվերթներ» կատարել: Վերջին շրջանում տենդենց է նկատվում փոքրիկ երեխաների, դեռահասների տեսահոլովակները, որոնք իրենց մեջ որևիցե ասելիք չեն պարունակում և ուղղակի կարելի է էլի համարել հայ ծնողի հայավարի թիթիզանալու հերթական ու լավագույն դրսևորումը «բա ախչի տեսար էրեխես դար քսանմեկով ելույթ ունեցավ արդեն կլիպ ենք արել. պրոդյուսերն էլ շատ լավն էր փողի մի մասը տվել ենք մյուսն էլ աշնանը` մարդս խոպանից գա ու բերքը հանձնենք կտանք» տրամաբանությամբ: Փաստորեն, եթե դուք անտաղանդ եք, բայց ունեք վատ երգ և տեսահոլովակ ու շատ գումար, կամ հաջողակ եք անկողնային «չվերթներում» կարողանում եք անձնվիրաբար «քրտնաջան» աշխատել, ապա շտապեմ տեղեկացնել, որ ձեզ սպասում են հայկական երաժշտական հեռուստաալիքների բոհեմական բարձունքներում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել