1. Մի երկրի մեջ ծնվել, ուրիշ երկրում ապրել, տարբեր երկրներում մեռնել և չորրորդ տեղում թաղվել:
2. Բազմաթիվ լեզուներով խոսել, սակայն որևէ մեկը կատարյալ չգիտենալ, մանավանդ Հայերենը:
3. Անաստված լինելու պարագայում եկեղեցի հաճախել, կրոնական արարողություններին հետևել՝ ոչինչ չհասկանալով:
4. Եկեղեցու թաղական լինել առանց նրա օրենքները ճանաչելու:
5. Խոնարհ լինել օտարների հանդեպ և գոռոզ` իր ազգակիցների:
6. Ապրել օտար երկրի մեջ՝ հայրենիքի կարոտով և հայրենիքի մեջ` օտար երկրներ երազելով:
7. Ողբալ հայերեն լեզվի նահանջին, բայց տան մեջ օտար լեզվով խոսել:
8. Ընկերային դիրքը բարձրանալուն զուգահեռ հայությունը մոռանալ, սակայն հիշել միայն, երբ ծերության դուռը հասնի:
9. Ունենալ արևելահայերեն և արևմտահայերեն՝ երկու ուղղագրությամբ:
10. Օտար լեզվով խոսել, հայերեն աղոթել, թրքերեն երգել և հայհոյել:
Այս անստորագիր ասացվածքները քաղել եմ տարիներ առաջ. ուզեցի դրանք թղթին հանձնել` նկատելով նրանց այժմեականությունը, անշուշտ միշտ հարգելով բացառությունները:
Ատրինէ Գաբրիէլեան
Արևմտահայերենից Արևելահայերեն թարգմանեց Էջի հիմնադիր Սարգիս Նազարյանը
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=716370921739438&set=np.31449185.100003713196176&type=1&theater¬if_t=photo_tag
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել