Միկոյանը չէր Ղարաբաղի հարց լուծողը...Իսկ Ղարաբաղը միացավ Ադրբեջանին հենց սով. կարգերի օրոք... շատ հայեր, որոնք ներկայացնում էին Ղարաբաղը, Թիֆլիսում նիստի ժամանակ քվեարկեցին Ադրբեջանի կազմում մտնելու օգտին ...իսկ, օրինակ, Կիրովն ու Օրջոնիկիձեն հoգուտ Հայաստանի ձայն տվեցին...բայց Ղարաբաղի հայերը ընտրեցին Ադրբեջանը, ու երեւի թե էն ժամանակ դա իրենց համար ճիշտ որոշում էր, քանզի Հայաստանը իրենից ներկայացնում էր հիմնովին ավերված, հիմնականում հայ գաղթականներով ու ադրբեջանցիներով բնակեցված տարածք, որտեղ վխտում էր սովն ու մալարիան (Արարատյան դաշտավայր որպես այդպիսին չկար...տեղը ամայի ճահիճներ էին...էդ հետո անիծյալ, ստոր ու նենգ օկուպանտ կոմունիստները առանց ամաչելու ու խղճի խայթի չորացրեցին էդ ճահիճը ու վերածեցին բերքատու դաշտավայրի). Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինելու ընթացքում միշտ եղել ա դոտացիոն տարածք, ու եթե հանկարծ էն ժամանակ նրան կպցնեին Հայաստանի բյուջեին, ապա շատ կարճ ժամկետում այն հիմնովին կդատարկվեր հայերից ու կմնային միայն խաշնարած ազերիները...հետեւանքը կլիներ Ղարաբաղի անդառնալի կորուստը....Էնպես որ, եթե դաշնակ ու ֆաշիզմի ընկեր, ընկեր Նժդեհի արձանը կա, կարող է լինել նաեւ ֆաշիզմի թշնամի ընկեր Միկոյանի արձանը, ու ընդհանրապես ցանկացած արձան, որը պատմությունն է ուսուցանում ու համապատասխանում է դասական արվեստի չափանիշներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել