Tert.am-ը գրում է.

Եթե Ուկրաինայի և Վրաստանի խորհրդարանները նույնպես վավերացնեն ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրերը, ինչպես դա արել է Մոլդովայի խորհրդարանը, այդ երկրների հետ առևտրում կարող են ընդունվել նմանատիպ պաշտպանական միջոցներ, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է Interfax.ru-ն:


«Բնական է, որ եթե նույն ճանապարհով զարգանան իրադարձությունները և՛ Ուկրաինայում, և՛ Վրաստանում,  ձեռք առնվող միջոցները կլինեն նմանատիպ, բայց, իհարկե, հաշվի առնելով առևտրատնտեսական հարաբերությունների ծավալը և ռուսական շուկայի համար հետևանքները»,- ասել է Մեդվեդևը երկուշաբթի օրը փոխվարչապետերի հետ հանդիպման ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել