Մեդվեդևը սպառնացել է Ուկրաինային և Վրաստանին «պաշտպանիչ միջոցներ» ձեռնարկել ԵՄ-ի հետ համաձայնագրերը վավերացնելու դեպքում


14:33 , 7 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Եթե Ուկրաինայի և Վրաստանի խորհրդարանները նույնպես վավերացնեն ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրերը, ինչպես դա արել է Մոլդովայի խորհրդարանը, այդ երկրների հետ առևտրում կարող են ընդունվել նմանատիպ պաշտպանական միջոցներ, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է Interfax.ru-ն:


«Բնական է, որ եթե նույն ճանապարհով զարգանան իրադարձությունները և՛ Ուկրաինայում, և՛ Վրաստանում,  ձեռք առնվող միջոցները կլինեն նմանատիպ, բայց, իհարկե, հաշվի առնելով առևտրատնտեսական հարաբերությունների ծավալը և ռուսական շուկայի համար հետևանքները»,- ասել է Մեդվեդևը երկուշաբթի օրը փոխվարչապետերի հետ հանդիպման ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ