Tert.am-ը գրում է.

ՀՀ արտադրողներն այսուհետ ավելի հեշտ կկարողանան հանրությանն ապացուցել իրենց կողմից արտադրական տարածքի մաքրության ապահովումը, եթե հետևեն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն սննդամթերքի անվտանգության ծառայության և Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնագետների կողմից մշակված ուղեցույցներին: Այս թեմայով այսօր Երևանում կազմակերպված քննարկմանը լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանն ասաց, որ պետության խնդիրն է՝ ապահովել այն մեխանիզմները, որոնց միջոցով արտադրողը կկարողանա կազմակերպել իր ինքնավերահսկողությունը: 

«Շուրջ 2 տարի Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ մշակել ենք ձեռնարկներ, և դրանցից առաջինն ու հիմնականը վերաբերում է հենց պատշաճ հիգիենային և պատշաճ արտադրական պրակտիկային: Ձեռնարկում մասնագետները նշել են, թե ինչպես արտադրությունում կազմակերպել հիգիենան և ինչպես ճիշտ արտադրություն կառավարել նույն հիգիենայի տեսանկյունից»,-ասաց նա:

Աբրամ Բախչագուլյանը նշեց, որ ընդհանուր առմամբ մշակվել են 7 ռիսկային ոլորտներին ՝ մսամթերքին, կաթնամթերքին, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներին, ձկնամթերքին վերաբերող ձեռնարկներ, որոնց միջոցով կարելի կլինի ապացուցել պետությանն ու հանրությանը, որ արտադրանքը ամեն օր է մաքուր պայմաններում արտադրվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել