Արդեն մի քանի տարի է, ինչ գործում է Armenia.az կայքը, որը ներկայանում է որպես հայկական ռեսուրս։ Կայքը իր մասին պատմում է հետևյալը. «Հայերեն լեզվով Ադրբեջանի ամենաթարմ նորությունները առաջին ձեռքից: Armenia.Az-ը Ադրբեջանի նորությունների ամենահուսալի աղբյուրն է»: 
Կայքը որոշ ժամանակ դադարեցրել էր իր ակտիվ գործունեությունը, բայց արդեն մի քանի օր է, ինչ սկսել է ակտիվ կերպով գործել։

Կայքի ֆեյսբուքյան էջը գովազդվում է ՀՀ տարածքում, և վերջին օրերի ընթացքում էջին միացել են 200-ից ավել յուզերներ և հիմնականում Հայաստանից։

Կայքը կառավարվում է ադրբեջանական հայտնի մեդիա մասնագետներից մեկի և նրա թիմի կողմից։

Չնայած դրան՝ ակնհայտ է,որ պրոյկետը լավ մտածված չէ, և իրագործվում է ավելի վատ, քան կարող էր լինել: 

Հ․Գ․ oğlan yoxdur

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել