Tert.am-ը գրում է.

Ստամբուլում 85-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքին 12 տեղից դանակահարելով ու ծեծելով սպանելու մեջ կասկածվող ազգությամբ հայ Մուրադ Նազարյանը դատական նիստի ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել. տեղեկացնում է «Ջիհան» գործակալությունը։

«Ես ցանկանում եմ, որ մեկ վայրկյան առաջ ձերբակալվեն մեղավորները։ Ես էլ եմ տուժած»,- ասել է նա։
Դատավարությանը ներկա են եղել նաև տուժող կողմի զավակները։

Դատավոր Էրոն Ջեյլանը հիշեցրել է, որ դատապաշտպանի պնդմամբ՝ Նազարյանի հոգեկան վիճակը ստուգվել է և այդ կապակցությամբ զեկույց է նախապատրաստվել։ Նազարյանը սպանությունից առաջ հոգեկան խնդիրներ է ունեցել և բուժում է ստացել։

Այնուհանդերձ դատարանը վճռել է մինչև օգոստոսի 19-ը երկարաձգել Մուրադ Նազարյանի կալանքի ժամկետը։ Մինչ այդ, Մարիցա Քյուչուքի տանը՝ ճերմակ սփռոցի վրա հայտնաբերված նմուշների ԴՆԹ փորձաքննություն է իրականացվելու և դա համեմատվելու էր Մուրադ Նազարյանի տվյալների հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել