Tert.am-ը գրում է.

Ս.թ. հուլիսի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նշել է Միացյալ Նահանգների անկախության 238-րդ տարեդաձը: Ինչպես հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից՝ դեսպանատանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր են գնահատել հայ-ամերիկյան սերտ գործընկերությանը:

Դեսպան Հեֆերնն իր խոսքում նշել է. «Ուժեղ Հայաստանը բխում է Միացյալ Նահանգների շահերից: Մեր խորացող տնտեսական և մշակութային կապերը այս երկրում մեր ունեցած բազմաթիվ գործընկերությունների արգասիքն են: Հուսով եմ, որ այսօր բոլորս կխոստանանք աշխատել միասին՝ խորացնելու կապերը Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել