Tert.am-ը գրում է.

Ամառային հանգստի գները Հայաստանում անցած տարվա համեմատ հիմնականում մնացել են նույնը. աճել է հանգստացողների թիվը: Արցախում համեմատաբար ավելի էժան է, իսկ հարևան Վրաստանում հյուրանոցների գներն առանձնապես չեն տարբերվում տեղի գներից, ուղղակի ակտիվ հյուրատների և համեմատաբար էժան սննդի հաշվին այնտեղ հանգիստն ավելի էժան է արժենում: Այս մասին Tert.am-ին փոխանցեց «Ռումեա գայթակղիչ ճամփորդությունների ակումբի» նախագահ Ռուբեն Գրիգորյանը:

«Հայաստանում հանգստի գները կարող են լինել սկսած 5.000 դրամից մեկ հոգու համար, վերջացրած 50.000 դրամով մեկ օրվա համար: Վրաստանի հյուրանոցների համեմատ այստեղ գներն ավելի ցածր են, ուղղակի այնտեղ շատ ակտիվ են հյուրատները, որոնք շատ ավելի մատչելի են դարձնում հանգիստը»,-ասաց նա և ավելացրեց, որ միջին հաշվով Վրաստանում գները փոփոխման են ենթարկվել, թանկացել են: Իսկ հանգիստն այնտեղ ավելի էժան է կազմում սննդի հաշվին: Նաև կան ծառայություններ, որոնք ավելի էժան են, քան Հայաստանում:

Ակումբի ղեկավարի խոսքով՝ մի քանի տարի առաջ վրացական փաթեթները հայկականից մոտ 30% էժան էին: Բայց այսօրվա դրությամբ Հայաստանում ևս կան էժան փաթեթներ: «Մենք շատ կուզենայինք, որ ավելի մատչելի լիներ, մենք ամեն անգամ հյուրանոցներին ասում ենք, որ մի քիչ գինն էժանացնեն, հիմա համեմատաբար էժան փաթեթներ կան»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Արցախին, մեր զրուցակիցը նկատեց, որ այնտեղ հյուրանոցներ կան, որոնք ավելի մատչելի են. «Հինգ աստղանի հյուրանոց կարող ենք դիտարկել՝ Ստեփանակերտում գտնվող «Արմենիա» և «Վալեքս գարդեն» հյուրանոցները, որտեղ երկտեղանի համարները սկսում են 35.000 դրամից, ինչն այս սեզոնին բավականին մատչելի է»:

Այդուհանդերձ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ հայաստանյան հանգստյան գոտիներում այսօր մարդկանց զբաղեցնելու խնդիր կա: «Մտաք հյուրանոց, լողավազանից օգտվեցիք, կերաք և այլն: Ուրիշ ի՞նչ եք անելու, անելիք չկա, զբաղմունք է պետք ստեղծել հանգստյան գոտիներում»,-ընդգծեց նա:

Սպասարկման ոլորտի խնդիրների շուրջ էլ զրուցեցինք Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանի հետ, ով հայաստանյան զբոսաշրջության սպասարկման ոլորտի թիվ մեկ խնդիրը որակյալ կադրերի սակավաթիվ լինելն է համարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել