Ճանապարհային ոստիկանությունը մշտապես հայտարարել է, որ արտոնյալ վարորդներ չկան, և երթևեկության կանոնների խախտում կատարած ցանկացած անձ պատասխանատվության կենթարկվի: ՃՈ-ն բազմիցս ապացուցել է, որ սա զուտ կարգախոս չէ և համակարգում հետամուտ են բոլոր խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով միջոցներ կիրառելուն: Սոցիալական ցանցերից մեկում այսօր հայտնվել էր լուսանկար, որում «Պրադո» մակնիշի 18 PP 888 ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցով (միակողմանի) երթևեկել էր հակառակ ուղղությամբ: 
Լուսանկարը ահազանգ էր Ճանապարհային ոստիկանության համար և 1-ին սպայական գումարտակի աշխատակիցներն անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքը շատ չուշացավ: Լուսանկարում պատկերված «Պրադո» մակնիշի 18 PP 888 ավտոմեքենան հայտնաբերվել ու տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, վարորդն էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության: 
Եւս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոնները, հակառակ դեպքում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ արձագանքը շատ չի ուշանա:

ԲլոգՆյուզ խմբ.: Խոսքը այս լուսանկարի մասին է

Աբովյան փողոցում պարզվում է՝ միակողմանի չէ երթեւկությունը!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել