Ինձ միշտ հետաքրքիր ա եղել՝ հիվանդ հայտնի մարդկանց համար գումար հավաքողները, լացակումած սմայլիկներով նման նյութեր տարածողները, օգնություն խնդրողները, շեյրողները իրենց տան դուռը թակող` մատաղի, հիվանդ մեռնող երեխայի, սովից մեռնողներին գոնե չնչին գրոշներով օգնո՞ւմ են, թե դուռը փակում են դեմքներին, կամ փողոցում կուչ եկած տատի-պապիներին օգնո՞ւմ են, թե անտարբեր անցնում են, որովհետև նրանք հայտնի չեն կամ ֆեյսբուքում չկան:

Նեղանալ չլինի ժողովուրդ, տեսած բաներ եմ ասում, երբ մարդ անտարբեր անցնում ա գումար խնդրող ինչ-որ տարեց մարդու կողքով, անգամ վրեն չնայելով, բայց համակարգչի դեմն ինքը դառնում ա մեծ բարի սիրտ ունեցող մարդ... է՞դ ա ճիշտը հիմա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել