1961 թվականին այս օրը ծնվել է Դիանան:

20-րդ դարի ամենաազդեցիկ կանանցից մեկի՝ Լեդի Դիանայի մտքերից մի քանիսը՝

- Մենք երկուսս էինք մեղավոր, երկուսս էլ սխալներ էինք թույլ տալիս, բայց ես չեմ ուզում ամբողջ մեղքն ինձ վրա բարդել, միայն կեսը.

- Օրվա վերջում բոլորը մտածում են, որ տղամարդը միակ միջոցն է ինքնահաստատվելու, իրականում ինձ համար աշխատանքը ավելի լավ միջոց է.

- Ես կուզենայի լինել ձեր սրտերի թագուհին, բայց այս երկրի թագուհի ես ինձ չեմ պատկերացնում.

- Նաև սիրում եմ երգել, սակայն լսել՝ ինչպես եմ ես երգում, անհնար է, ինչպես նաև նայել, թե ինչպես եմ պարում: Պարում եմ ես փղի նման, հենց այդ պատճառով ինձ ոչ ոք չի նայում.

- Իսկ ես կարծում էի, որ անազնիվ ամուսինները իրենց կանանց հաճոյացնում են ավելի արժեքավոր բաներով: (Այն բանից հետո, երբ Դիանան իմացավ, որ Չարլզը Սուրբ Ծնունդին սպասքի հավաքածու է պատրաստել իր համար).

- Ես շատ եմ սիրել իմ ամուսնուն, ուզեցել ամեն բան կիսել նրա հետ և մտածել եմ, որ մենք մի թիմ ենք.

- Ամուսնության մեջ մենք երեքով ենք եղել, իսկ ես չեմ սիրում ամբոխ.

- Ձեր հոգատարությունն ու սերը միշտ թեթևացրել են իմ ուղին: (Ուղերձ հայրենակիցներին՝ ամուսնալուծությունից հետո).

- Մարդիկ ինձ անվանում են 80-ականների Մերիլին Մոնրո, և ես կարծում եմ, որ դա մեծագույն երջանկություն է.

- Եթե տղամարդիկ ստիպված լինեին ծննդաբերել, նրանցից ոչ ոք մեկից ավել երեխա չէր ունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել