Tert.am-ը գրում է.

Շվեյցարիայի քաղաքացին Վրաստանում 1.3 հազար լարի (մոտ 700 դոլար) տուգանք է վճարել, քանի որ նրա ուղտը Կիպշիձե փողոցի վրա վախեցրել և թեթև վնասվածքներ է պատճառել թբիլիսաբնակներին: Այս մասին հաղորդում է newsgeorgia.ru-ն՝ հղում կատարելով Newspress լրատվական գործակալությանը:

Ինչպես տեղեկացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը՝ տղամարդը տուգանվել է վարչական իրավախախտումների օրենսգրքի 85-րդ հոդվածի հանաձայն (նոր միջավայրում վայրի կենդանիների չարտոնված տեղաբաշխում): Ուղտի սեփականատիրոջ անունը չի հաղորդվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել