Այս մի քանի ամիսը, որը Քառյակը տվել է իշխանություններին՝ երկրում համակարգային՝ արմատական փոփոխություններ իրականացնելու համար, ինչի շնորհիվ միայն հնարավոր կլինի երկիրը դուրս բերել սոցիալ-տնտեսական այս ծանր վիճակից, Սերժ Սարգսյանը, փաստացի գործ անելու փոխարեն, աննպատակ վատնում է՝ շարունակելով ժողովրդին հարստահարելու իր քաղաքականությունը: Սակայն էստեղ են ասել՝ ում ինչ ես ասում: Ազատիչին հասարակության և երկրի վիճակը հետաքրքրում է ամենաքիչը, հատկապես՝ այս «խառը» օրերին: Նրա ուշքն ու միտքը սահմանադրական փոփոխություններ իրականացնելն է, ինչի համար նա պետք է իր կողմ քաշի քաղաքական լուրջ ուժերի: Իսկ թե ինչպես է համագործակցության հասնում Սերժ Սարգսյանը, հայտնի է բոլորին: Նա ոչ թե համագործակցում է, այն էլ հրապարակային, այլ առուծախի մեջ է մտնում տարբեր քաղաքական ուժերի ու անհատների հետ և, բնականաբար, այդ ամենն իրականացնում է կուլիսներում: Բայց ժամանակը գնում է, ու Քառյակի ներկայացրած վերջնաժամկետի օրն աստիճանաբար մոտենում է, ուստի ժամանակն է, որ «վերջին բոլշևիկը», թեկուզ՝ հենց այսօր՝ յուր վաթսունամյակի օրը, իր մեջ հստակ որոշում կատարի՝ ցանկանո՞ւմ է իր վրա վերցնել հետագա հնարավոր զարգացումների պատասխանատվությունը, թե ոչ: Թե որ ճանապարհը կընտրի Ազատիչը, ցույց կտա ժամանակը, իսկ ժամանակը կամաց-կամաց նվազում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել