Ընկերներ և երկրպագուներ արդեն պատրաստ է Փյունիկ ֆուտբոլային ակումբի տարբերանշանը և բրենդը։

Մոտ օրերս այն մանրամասն տարբերակով կներկայացվի բոլորիդ։

Հիմա փոքր նկարագիրով ներկայացնեմ տարբերանշանը։

Տարբերանշանի և բրենդի վրա աշխատել է beap media թիմը:

Խնդիրը ստանալուց անմիջապես հետո սկսվել են հետազոտական աշխատանքները, հետազոտության օբյեկտ են հանդիսացել ՀՀ բոլոր, տարածաշրջանային լավագույն, Եվրոպայի լավագույն ֆուտբոլային ակումբները։

Հետազոտվել են ընտրված ակումբների տարբերանշանները, բրենդը, պատմությունը և բոլոր նախապատմությունները, ընդուված նորմերը, ընդունված և օգտագործվող շեյփերը և այլն։

Հետազոտությունների և բրիֆինգների ընթացքում հստակ մշակվել են խնդիրները և սկզբունքները։

Ամենագլխավոր խնդիրներն էին՝ վերջնական արդյունքում ունենալ տարբերանշան և բրենդ, որը նման չի լինի այլ ֆուտբոլային ակումբներին, կպարունակի եվրոպական լավագույն շունչը, կպահպանի հայկականությունը։

Սկզբունքներից ամենագլխավորն էր այն, որ պռոդուկտը չպարունակի ավելարդություններ, և ամեն մի միլիմետրը լինի բացատրելի, իր մեջ կրի ակումբի սկզբունքները, նպատակները, պատմությունը։

Տարբերանշանում պատկերված Արծիվը (փյունիկը) խիստ հայկական է, այն Արշակունյաց դինաստիայի զինանշանն է, որը restyle է արվել beap media_ի կողմից այս տարբերանշանում։

Վահանը ոլորտում ընդունված շեյփերից է, Հայաստանի գերբի և Երևանի գործող տարբերանշանի մերջի արդյունքում ստացված պրոդուկտի restyle արված տարբերակն է։

Վահանի վրայի փետուրը,պատկերում է Փյունիկի լեգենդը, տես այստեղ:

Փետուրի առաջին շերտը, դա փյունիկի փետուրն է, մեջտեղի՝ երկրորդ շերտը, դա լեգենդի բուրավետ բույսն է, մեր կողմից օգտագործված որպես հայկական ցորենի հասկի մի մասնիկը, 3-րդ՝ վերին մասը, հենց բոցն է, և միաժամանակ երիտասարդ փյունիկի փետուրը։ Ընտրված դեղնաոսկեգույն գույնը, նմանացրած է լեգենդում երևակայած կարմաբոցավուն գույնին։

Գնդակը խորհրդաշնում է ֆուտբոլը։

Իսկ վերևում պատկերված աստղը դոգմատիկ է, որը UEFA- ի գրանցված օրենքներով խորհրդանշում է հաղթած լիգաների քանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել