Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացքող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը խոստացել է ներկայացնել փաստեր, որոնք ադրբեջանական կողմի համար երբեք ու երբեք քիչ չեն երևա: Այս մասին Tert.am-ին Բաքվից ՝ Skype-ով հայտնեց Արտաշես Գեղամյանը:

«Իմ կողմից ասվեց, որ ինչպես ականատեսը եղանք հեռուստատեսությամբ՝ վերջերս ԵԽԽՎ ԽՎ-ում կայացած նստաշրջանի ժամանակ, երբ այս երկրի ղեկավարը փորձել էր պիտակավորել ոչ միայն մեր երկիրը, այլև մեր երկրի իշխանություններին, ապա, բնականաբար, այդ ամենը իմ կողմից անհետևանք չի մնա։ Ես կարծում եմ, որ երբեք ու երբեք իմ գնահատականներն ու փաստարկված նյութերը, որ կհրամցնեմ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին, երբեք քիչ չեն երևա»,- ասաց Արտաշես Գեղամյանը:

Նա այս մասին ասել է երեկ՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ պարոն Ռանկո Կրիվոկապիչի և Գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի հրավերով միջոցառման ժամանակ, որին ներկա են եղել ՀՀ պատվիրակության ղեկավարը՝ Արտաշես Գեղամյանը, պատվիրակության քարտուղար Անահիտ Գասպարյանը և Արտգործնախարարության ԵԱՀԿ բաժնի վարիչ Վահե Գևորգյանը:

«ԵԱՀԿ ԽՎ ղեկավարությունը հայտնեցին շնորհակալություն առ այն, որ Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ընդունել է իրենց հրավերը և մասնակցում է այս նստաշրջանին»,-մանրամասնեց Արտաշես Գեղամյանը՝ հավելելով, որ թե ՛ պարոն Կրիվոկապիչը, թե՛ Օլիվերը ըմբռնումով են մոտեցել իր այդ հարցադրմանը և հույս են հայտնել, որ հաշվի առնելով, որ հյուր են ոչ միայն ԵԱՀԿ, այլև ընդունող երկրի հրավերով, ապա քննարկումը կանցնի քաղաքակիրթ բանավեճի պարագայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել