«Ես ձգտում եմ ելնել մարմնիցս և հավիտենական կյանք առնել, բայց դու հրաման տուր իմ մասին, որպես և կկամենաս, ինչ մահ էլ որ կառաջարկես ինձ համար»: Իբր այսպես է ասել հետագայում «լուսավորիչ» հռչակված Գրիգորը՝ Տրդատ թագավորի այն հարցին, թե ի՞նչ նպատակ ունես և կամ ի՞նչ ես մտադիր, իմ կյանքի ընկերակից լինե՞լ. ինչպես որ մանկությունից հետ հոգնեցիր, թե՞ իզուր տեղը մեռնել քո դատարկ մտքերի, ունայն խորհուրդների համար, որ հիմա էլ ունես: Եվ Գրիգորը այս հանդուգն պատասխանի, նաև հետագա նմանատիպ պատասխանների համար արժանանում է անմարդկային տանջանքների՝ մասնավորապես ոտքի ներբաններին երկաթե բևեռներ գամելով ու այս ու այն կողմ քայլեցնելով, աչքերին խփելով, քթին եղեգի խողովակ դնելով ու քթի մեջ աղ, բորակ ու թունդ քացախ լցնելով, նախօրոք գլուխը հյուսնի մամուլի մեջ պրկելով, նստատեղին ձագար դնելով ու որովայնը տիկով ջուր լցնելով, նախօրոք գլխի վրայ կախելով, երկաթե քերիչներով կողերը քերելով, մինչև որ նրա արյունով ամեն տեղ ոռոգվի, ծնկներին երկաթե կապիչներ հագցնելով ու մեծ կռաններով հարվածելով, ապա երեք օր կախաղան բարձրացնելով, հալեցրած կապարը ջրի նման նրա մարմնին թափելով, վերջապես Արտաշատ քաղաքի բերդի վիրապը իջեցնելով ու այնտեղ 13 տարի պահելով, օրական մեկ նկանակով մի ծեր կնոջ կողմից կերակրվելով: Եվ այս ամենի համար թագավորը վարձահատույց եղավ խոզ դառնալով, իհարկե Գրիգորի ցանկությամբ: Այս պատմությունը և դրան հաջորդած Հայաստանի քրիստունեացման պատմությունը 1700 տարի հայ ժողովրդին սովորեցնում էին Հայաստանյայց եկեղեցում, այնտեղ տարվող քարոզներում, նաև այսօր:
Թույլ տվեք չհավատալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել