«Նրանք ինձ ուզում են ներքաշել ինչ-որ անիմաստ խաղերի մեջ, ես իրավապաշտպան եմ ու զբաղվում եմ պետական մարմինների հետ մարդկանց հարաբերություններում ծագած խնդիրներով, իսկ իրենք զբաղվում են պաշտոնատար մարդկանց պաշտպանության հարցերով: Մենք տարբեր հարթությունների վրա ենք գտնվում:
Ուզում են իմ վրա տեղափոխեն այն հարցերը, որոնք անանուն նամակի մեջ են գրված, անանուն նամակի հեղինակը կոնկրետ խնդիրներ է բարձրացնում, որոնք Պաշտպանության նախարարությունը պետք է ուսումնասիրի, ուսումնասիրեք ու ապացուցեք, որ չի համապատասխանում իրականությանը: Խնդիրը համակարգային նշանակություն ունի, եթե ներքին բողոքարկման մեխանիզմները լինեին արդյունավետ, մարդիկ լինեին պաշտպանված, որ իմանային, որ նման բողոք բարձրացնելու դեպքում չեն վտանգի իրենց անվտանգությունը, ապա նման մեթոդներ չէին կիրառի»,- Aravot.am –ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով իրեն ուղղված հայ բլոգերների բաց նամակին:

Ինչին ես կպատասխանեմ այսպես.

Հայ բլոգերները զբաղված են ոչ թե պաշտպանությամբ, այլ ստի բացահայտմամբ: Տվյալ նամակը պարզապես ամենավառ օրինակն է Սաքունցի անանուն նամակագրության բազում ցանկում:
Մինչ այժմ ինձ հարց է հուզում, թե ինչպես տրանսլիտով և ահավոր անգրագետ հայերենով գրող սպան կարողացել է գտնել Սաքունցի էլ. փոստի հասցեն:

Ցիտեմ Սաքունցին.
«անանուն նամակի հեղինակը կոնկրետ խնդիրներ է բարձրացնում, որոնք Պաշտպանության նախարարությունը պետք է ուսումնասիրի, ուսումնասիրեք ու ապացուցեք, որ չի համապատասխանում իրականությանը»:
Ես հիմա որ անանուն նամակ հրապարակեմ, որում կասկածի տակ դրվի Սաքունցի տրադիցիոնալ օրիենտացիան, նա ստիպված է լինելու հակառակը ապացուցել:
P.S. Իրականում ես ստացել եմ այդպիսի նամակ FB-ում մի օգտատերից որը չէր նշել անունը, այն ժամանակ երբ գրել էի այս նամակի վերաբերյալ, այսինքն ես դա կարող եմ համարել անանուն գրված նամակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել