Աստղային քույր և եղբայր.  այսպես կարող ենք բնութագրել բալետի արտիստ Նարեկ Մարտիրոսյանին  և դերասանուհի Ալինա Մարտիրոսյանին:

ArmՏtar.am-ն այս հարցազրույցով քրոջն ու եղբորը կտեղափոխի խենթություններով և գաղտնիքներով լի մանկության և պատանեկության տարիներ:

Նարեկ, մանկության տարիներին ինչպիսի՞  հարաբերություններ ունիք:  

Մանկության տարիներին ուրիշ են եղել իմ և քրոջս հարաբերությունները: Նա ինձ համար հոգատար մոր նման է եղել: Մինչ այսօր էլ մեր հարաբերությունն այդպիսին է:

Ալինա, քույր-եղբայր ինչի՞ համար էին ամենից շատ վիճում: 

Առհասարակ վիճել ենք հեռուստացույցի ալիքների համար: Ամեն մեկս մեր հեռուստահաղորդումն էր ցանկանում և պնդում, որից էլ վեճ էր ծագում:

Նարեկ, իսկ մանկության  տարիներին ինչպիսի՞ն էր Ալինան: 

Անկեղծ ասած, Ալինան ինը  տարի ինձնից մեծ է և լավ չեմ կարող հիշել նրա մանկության տարիները:

Ալինա, Նարեկի ո՞ր արարքների վրա էիք ամենից շատ բարկանում:

Ես միշտ Նարեկի վրա բարկանում եմ ամաչկոտության համար: Բնավորության այդ գիծը երբեմն ինձ հունից հանում էր:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել