Պաշտպանության Նախարարության մամուլի քարտուղարը երեկ հայտարարել է, թե ՊՆ-ն լուրջ չիվերաբերվում անանուն նամակներին: Նա այսպես էր արձագանքել գեներալ ՄանվելԳրիգորյանիազգական Թաթուլ Գրիգորյանի լկտի և սանձարձակ պահվածքի վերաբերյալ հրապարակմանը:
Վերջին ժամանակներս ակնհայորեն շատացել են բանակին վերաբերող անանուն նամակները:Հասկանալի է, որ անանուն նամակները ինչ-որ տեղ վստահություն չեն ներշնչում, բայց մյուս կողմից չիկարելի շրջանցել դրանց կարևորությունը, քանի որ այդ նամակներում բարձրացված են ցավոտ,մտահոգության տեղիք տվող հարցեր, որոնց անլուրջ վերաբերվել չի կարելի: Հասկանալի է, որ եթենամակագիրները ներկայանան իրենց անուններով, հաստատ <<անպատիժ>> չեն մնա: Պետք է ենթադրել,որ այլ ճանապարհ չեն գտնում մարդիկ իրենց բողոքը արտահայտելու համար, եթե դիմում են այս ոչայնքան հաճելի միջոցին: Ինչպես ասում են <<կյանքն է ստիպում>>:
Մինչդեռ ՊՆ-ն նամակների անանուն լինելու փաստն օգտագործում է որպես ցավոտ խնդիրներիցխուսանավելու հարմար միջոց: Ի՞նչ է նշանակում ՊՆ-ն լուրջ չի վերաբերվում անանուննամակներին: Իսկ ո՞վ է ձեզ իրավունք տվել լրատվամիջոցների հետ հարաբերվել այսպիսի քամահրական ոճով: Մի՞թե Սեյրան Օհանյանը: Այդ ի՞նչ մեծամտություն է: Դուք պարտավոր եք լուրջ վերաբերվել բանակին առնչվող ցանկացած հրապարակմանն, անգամ եթե այն անանուն է, պարտավոր եք, քանի որ այդ նամակներումներկայացված էիր ականությունն իր ողջ մռայլ գույներով: Կոնկրետ հարցադրումներին կոնկրետ և հիմնավոր պատասխաններ են պետք: Մամուլի խոսնակի անելիքը լղոզված պատասխաններով բանակում այլասերված բարքերը քողարկելը չէ պարոն Արծրուն Հովհաննիսյան:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել