Երեկ հայկական հեռուստաընկերությունից մեկով` լուրերի թողարկման ժամանակ հանկարծ ականջիս ծայրին հասավ մի լուր (չեմ հիշում, թե որ հեռուստաընկերությունն էր. չէի դիտում, լսում էի)՝ Զվարթնոցին ու Գառնիին վերաբերող: Համեմատում էին կամ ցույց էին տալիս, թե աշխարհի որ պետություններում ու ինչ պատմամշակութային արժեք հանդիսացող կոթող կամ տաճար են փարթիներ կազմակերպելու համար վարձակալությամբ կամ ժամավճարով տրամադրում: Ախր ի՞նչ համեմատություն եք անում՝ աշխարհի որ պետությունում էլ ինչ անում են, իրենց նախ սազական է, հետո էլ դա իրենց գործն է, ինչի՞ համար ենք մենք կրկնօրինակում այդ ամենը, մեզ` հայերիս, հարիր չի նման բան անելը, դեռ Թուրքիայից շնորհակալ պիտի լինենք, որ ճարտարապետական ու հոգևոր արժեքներ ներկայացնող շատ շինություններ դեռ կանգուն են, այնինչ մենք մեր երկրում ոչնչացնում ենք, ինչևիցէ, երբ մտնում ենք Զվարթնոց, այնտեղ գրված է ձեռք չտալ կամ անպայման մեկը մոտենում է ու ասում, որ նուրբ վերաբերվեք, քանի որ կարող է փլվել, այսքանից հետո դեռ մեր հեռուստաընկերությունը համեմատություն է անում ու, իմ կարծիքով, այդ համեմատությունը կոնկրետ ծառայում է այն նպատակին, որ կարելի է՝ տեսեք ուրիշներն էլ են անում, զարգացած պետություններն անում են, մենք էլ զարգացել ենք այնքան, որ չենք ուզում հետ մնալ: Վերևում ասածիս միտքը հասցնեմ իր ավարտին. եթե այնտեղ այցելուին կամ զբոսաշրջիկին ասում են պատերին ձեռք մի տվեք, կարող է փլվել, ինչպե՞ս եք պատկերացնում Զվարթնոցը մի քանի նման խնջույքներից հետո. խարխուլ պատերը խնամքի կարիք ունեն, այլ ոչ թե խնջույքի, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն այստեղ ուշադիր. Հայաստան է գալիս մի մեծահարուստ մուսուլման ու ցանկանում է վարձակալել Մայր Աթոռն ու այնտեղ է հրավիրում ոչ ավել ոչ պակաս հայուհինների` Վարդային, որպես «պատվավոր հյուր» ու Քիմին էլ հրավիրում են «ծաղիկներ տնկել» այնտեղ: Մեր օրենքները թույլ են տալիս, ինչո՞ւ չանենք:

Հ. Գ. Ամոթ է հային հարիր չի նման բան, մի արեք, վերջացրեք, տիկնայք և պարոնայք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել