Որ անկեղծ լինեմ, եթե Պատրիկեեւը դաժե ոսկի տաներ, իմ համար դա ասենք Հայաստանի հաղթանակ չէր, չի եղել ու չի լինի, ու բացատրեմ թե ինչի: Ստեղ պրիմիտիվ նացիզմ չի, ուղակի էդ տղեն ոչ միայն հայ չի, այլ սկի հայաստանցի էլ չի, ոնց որ օրինակ Բերեզովսկին, որ Հայաստանում մեծացած, հայաստանի մարզիկ ա: Ծառուկյանը գնաց ռուսաստաններից բերեց Պատրիկեեւին, ինչ ա մեր համար մեդալ տանի մենք էլ ուրախանանք: Ու տենց կարծեմ մի հատ էլ դաղստանցու բերեց ինչ արեց: Իսկ Պատրիկեեւն էլ եկավ, որովհետեւ իրան 2004-ին չէին վերցրել Ռուսաստանի հավաքական ու վերցրել էին Բարոեւին, որ սկի տարավ էդ ժամանակ, ոնց որ էսօր Գազետա.ռու-ն էր գրել: Նենց որ ես դեմ եմ գնալ չուժոյ երկրից վիրավորված ու դուրս մնացած մարդկանց բերել, որ մեր համար մեդալ տանեն, անունն էլ դնենք Հայաստանը տարավ: Ոնց որ ֆուտբոլում, որ դրսի հայ տղեն ասենք Հայաստանի հավաքականում խաղալ համաձայվի ինչ ա թե ուրիշ հավաքականների հույս էլ չի մնացել: Տենց դեպքում ավելի լավ ա չգան ու վաբշե չխաղան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել