Մշակույթի նախարարության գոյության մասին լսում եմ միայն այն ժամանակ, երբ որ այն դեմ է լինում որևէ հուշարձանի քանդմանը:

Եթե այդպե՞ս է միգուցե աշխատավարձը մեր նախարարի վճարվի հենց այն ժամանակաշրջանի համար, երբ ինքը ինչ-որ բանի դեմ է: Կամ եթե դեմ է, ինչո՞ւ է առհասարակ քանդվում: Սա ընդհանրապես ամոթ է. ընդհանրապես այս նախարարությունը գոյություն չունի է, ախր:

Մեզ էլ ամոթ, որ մենք մեր հուշարձանների մասին էսքան քիչ բան գիտենք, ու ամոթ, որ գուգլում պոիսկ տալով եմ փորձում ինֆորմացիա ստանալ Աֆրիկյանների մասին, ու ընդ որում, չեմ էլ ստանում: Մենք նման ենք մեր նախարարին անտեղյակության առումով, բայց նրանից տարբերվում ենք նրանով, որ փող չենք ուտում մեր մշակութային հուշարձաններում քեֆեր կազմակերպելու հաշվին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել