Ես մեկ-մեկ ուղղակի զարմանում եմ իշխանությունների գործելաոճի վրա: Մի քանի ընկերություններ դիզելով աշխատող թանկ ավտոբուսներ է վարկով գնում, որոնք այդպես էլ մնում են ավտոպարկերում կանգնած, իսկ վարկը պետք է ամեն առավոտ և երեկո երթուղայինում ճզմված հայ շարքային քաղաքացու հաշվին փակվի:

Է, գազով բերեք: Համ վառելիքն է քիչ ծախսում, համ էլ գինն է էժան: Ոչինչ: Մեզ համար տարբերություն չկա՝ դիզելով է, թե գազով: Կարևորն այն է, որ նորմալ երթևեկենք:

Մի ուրիշ ընկերություն էլ սխալ քաղաքականության պատճառով ֆինանսական խնդիրներ է ունենում, իսկ այդ խնդիրները նորից պետք է հայ շարքային քաղաքացու հաշվին լուծվի:

Հեսա վաղն էլ վարչապետի ավտոն զադնի տալուց կխփեն պատին, կջարդեն, իշխանությունն էլ կասի, դե քանի որ վարչապետը ժողովրդի համար ա աշխատում, ուրեմն իրա ավտոն դուք պիտի սարքեք:

Է հետո՞: Բա մեր խնդիրները ո՞վ պետք է լուծի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել