..ափերի մեջ գրկած երեսս՝ ամաչում եմ ինձանից, իմ ամեն հիմար բառից, խոսքերից, որ ես դուրս եմ շպրտել առանց մի վարկյան մտածելու, խոսքերից որոնք սառը զենքից էլ ցավոտ են դարձել
..ամաչում եմ այն աղջնակից, որ մոռացել էր ով է նա...ամաչում եմ...

Ների՛ր ինձ մայրիկ, ներեցե՛ք, ի՛մ ընկերներ, որ էլ չկաք, կամ և կաք բայց այլևս ինձ հետ չեք, ներեցե՛ք ինձ հիմարիս, ես ձեզ սիրում եմ ավելին քան ինձ, ու թե կյանքս լիներ իմ սեփականությունը հավատացե՛ք ես դա ձեզ կնվիրեի..

Դու էլ ների՛ր ինձ, խնդրում եմ, եթե կարող ես, եթե դա հնարավոր է, եթե կա այդպիսի կանոն ներելու, կամ եթե և չկա խնդրում եմ սահմանի՛ր այդ կանոնը..ժամանակը մոռածության է տալիս ամեն-ինչ, ժամանակը փոխում է մարդկանց, փոխում է մտքերը, փոխում զգացմունքները... ես գտել եմ ինձ, փոխվել է իմ աշխարհայացքը, փոխվել են նաև իմ կողքի մարդիկ..բայց ոչ-ոք չօգնեց ինձ՝ նրանք պարտավոր էլ չէին, բացի ժամանակից, այն ինձ սովորեցրեց ապրել, սիրել կյանքս, հասկանալ թե ինչ եմ ուզում, ինչու եմ ուզում...հիմա ինքս վախով եմ գրում գիտե՞ս, չեմ ուզում գրեմ, չեմ ուզում խոսեմ ու մատներս կոճակների վրայով սահեցնելով վախենում եմ աղոթքս օդում թողնել...իսկ գուցե ես արժան չեմ, կամ էլ արժան եմ..միայն գիտեմ, որ էլ առաջվանը չեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել