Ամեն խոսք ունի իր նշանակությունը:

Եթե որեւէ մեկը կորցնում կամ չի էլ հայտնաբերում այդ նշանակությունը, դրա մեղավորը բոլորովին էլ խոսքը չէ:

«Արի» արտահայտությունը այն բացառիկներից է, որի անունից վերջին  հարյուրամյակի ընթացքում ոճիրներ են գործվել ու շարունակվում են ծրագրվել:

Շատերն են այն լսելիս կամ արտաբերելիս երեւակայության սեփական կտավին բռնություն ու բռիություն պատկերում:

Բռնության հակված շատ բռիներ էլ թյուր փորձ են անում սեփական վարքով ապացույց դառնալ:

Շատերն էլ կրվող սեփական վախն ու տգիտությունն են ապացույց կարծում:

Եվ առհասարակ, անիրական ապացույցներին շատերն են տրվում:

Եվ բազմատեսակ այդ շփոթներից ամենեւին էլ տուժողը խոսքը չէ:  

Դրանից տուժում են նշանակություն խեղողներն ու խեղված նշանակություններից շփոթվածները:

Եվ չկա բնավ տգիտությունից առավել մեծ տույժ:

Նրանց ատում են բոլորը, ով գերեզմաններ պեղելով ձգտում է հասարակության մեջ բարձր դիրքերի:

Արիները գերեզմաններ չեն թողել, քանզի կրակին էին հանձնում հանգած մարմինը:

Նրանց ատում են բոլորը, ով սեփական որկորը վերածել է գերեզմանոցի:

Նրանց ատում են բոլորը, ով սեփական գլուխը վերածել է մեռած մտքերի գերեզմանոցի:

Նրանց ատում է գրեթե արդի ամբողջ մարդկությունը:

Արիները մերժում էին ատելությունը:

Արիականությունը դադարեց, քանզի Արիները հեռացան:

Նրանք հեռացան գիտակցված ու խաղաղ:

Հեռացան՝ քանզի ավարտվեց Ճշմարտության ժամանակը:

Հեռացան՝ քանզի առանց Ճշմարտության Արի չի լինում:

Հեռացան՝ քանզի Արին Ճշմարտությունով է ծնվում:

Հեռացան Ճշմարտությանը միաձուլվելով:

Հեռացան թողնելով հոգե-մշակութային հարուստ ժառանգություն:

Հեռացան մարմինը (գեն) թողնելով երկրի վրա:

Հեռացան չվող թռչունների պես՝ աշունից դեպ գարուն:

Հեռացան ոչ ընդմիշտ:

Հեռացան Ճշմարտության ամեն կանչին ականջալուր լինելու պարտավորությամբ:

Արիները կվերադառնան, երբ մարդիկ հոգնեն ատելությունից եւ Ճշմարտություն նորեն փափագեն:

Արիների Ոգին կվերադառնա այնտեղ, ուր մարդիկ անկեղծ կփափագեն Ճշմարտություն:

Արիները կվերականգնեն երկրային դրախտը, քանզի որտեղ Արիներն են, այնտեղ անպայման դրախտ է:

Արիները չեն ձգտում իշխել, այդ պատճառով էլ անհնար է նրանց իշխել:

Արիները չեն խաբում, այդ պատճառով էլ անհնար է նրանց խաբել:

Արիները չեն քծնում, այդ պատճառով էլ չեն տրվում քծնանքի:

Արիները Ճշմարտությունը չեն թաքցնում, այդ պատճառով էլ կեղծիքից չեն թաքնվում:

Արիները հզոր են, քանզի ազնիվ են:

Արիները հզոր էն, քանզի ոչ միայն իրենք էն Ճշմարտության մեջ, այլ նաեւ Ճշմարտությունն է նրանց մեջ:

Արիները հզոր են, քանզի ուսն ընդ ուս են ու երբեք սեփական ուսերին ոտք եւ ոտքերի տակ ուս չեն հանդուրժում:

Արիները նրանք են, ով գիտակցում է յուր պարտքը Տիեզերքին, պատկանելությունը Բնությանը եւ հավատարմությունը Ճշմարտությանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել