1. Հեռախոսը երբեք չդնեք ձեր հետևի գրպանը:
2. Գլուխ մի գովացեք, թե դուք կարդալ շատ եք սիրում, քնելուց առաջ միշտ կարդում եք, այն դեպքում, երբ ձեզ ծանոթ է լինում ընդամենը Նար-Դոսի «Ես և Նա»-ն կամ Սևակից մի երկու բանաստեղծություն: ՈՒ որ ձեզ հարցնում են՝ հիմա ինչ ես կարդում, մի ասա՝ հիմա գործերով խառնես, մի քանի ամիս չես կարդացել:
3. Քսվելուց ձեր դեմքի ու վզի գույնը բռնցրեք, գյաջը դեմքին շատ մի տվեք. տարբերությունը անզեն աչքով երևում ա:
4. Հանդիպումից առաջ ձեր ընկերոջը չասեք թրաշվի, որովհետև համբուրվելուց ծակում ա:
5. Երբ մի քանի հոգի տղա կանգնած են լինում, ու դուք մի հոգուն եք ճանաչում, անցնելուց մենակ էդ մեկին մի բարևեք, այլ բոլորին. դրանով ձեզ ավելի շատ չեն հարգի:
6. Երբեք չասեք, թե դուք տանել չեք կարողանում սպիրտի ու պապիրոսի հոտը:
7. Երբ ձեզ կոմպլիմենտ են անում, մի ունքը բարձր մուննաթ դեմքով մի նայեք. ձեզ վափշե չեն ուզում կպցրած ըլնեն:
8. Ինչ-որ քեֆի ժամանակ մի խուսափեք հաց ուտելուց. դրա մեջ ամոթ բան չկա, ու էտ ժամանակ հրաժարվելուց ձև մի բռնեք, թե դուք սոված չեք, դիետա եք պահում:
9. 20 սմ կրունկ մի հագեք, հետո սանտավիկով մազոլները մի կպցրեք:
10. Երբեք, լսում եք, երբեք պատուհանի կամ աստիճանների մոտ նստած լացող աղջկա նկար մի դրեք սոցկայքերում, էտ նշանակում ա, որ ձեր ընգերը ձեզ սիկտիր ա արել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել