Հասկանալի է, որ մենք փոքր երկիր ենք, սահմանփակ ռեսուրսներով և հնարավորություններով և պետք է որևէ կերպ կողմնորոշված լինենք որևէ աշխարհաքաղաքական վեկտորի ուղղությամբ: Այդ իսկ պատճառով միգուցե նորմալ է, որ հասարակության մի մասը արևմտամետ է իրենց համարում, մի մասը՝ ռուսամետ, բայց արևմտամետությունը կամ ռուսամետությունը չի կարող լինել ստրկամտության աստիճանի: Արևմուտքի կամ Ռուսաստանի մոլեռանդ գովազդողները տեսնես նույն փութաջանությամբ գովազդո՞ւմ են Հայաստանն ու հայկական արժեքները դրսում: Խիստ կասկածում եմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել