Նոր կարդացի քառյակի 12-կետանոց առաջարկը իշխանություններին: Ընդհանուր առմամբ փաթեթը նշանակում է իշխանության միլիոնավոր դոլարների թալանի օրինականացում, իսկ դրա դիմաց թալանի նոր գործիքները որոշակի մեղմելու ակնկալում: Բայց դրա մասին հետո համառոտ երեւի կգրեմ բլոգում: Առաջարկություններից առկա իրողություններին հատկանշական եզրակացություններ կարելի ա անել, հնարավոր է կուսակցություններին ՀՀ ԱԺ-ում տեղերը դաբրո տված ռուսաստանցի տերերին զայրացրել է «Որոտան ՀԷԿ-երի համալիր»-ը ԱՄՆ-ին վաճառելու որոշումը, այդ պատճառով Աստանայում Ռուսաստանը թույլ տվեց Ալիեւի նամակով հարձակումը եւ չփրկեց Հայաստանը գազան թուրքի ձեռից. 12 շատ կարեւոր կետերից մեկը յոթերորդ կետն է.

7. Առանց Ազգային ժողովի հավանության բացառել «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ի գույքի վաճառքը: Չգիտեմ՝ որքանով ա սրա կապը ժողովրդի դժգոհություններին, բայց, կարծում եմ՝ արդեն ուղղակի նշանակում է Հայաստանը Գազպրոմի դուստր ձեռնարկության շրջանակներում գործարք -համաձայնություն, «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ամերիկացիներին տալու «սխալը» շտկել եւ ռուսներին նվիրելու մասին՝ օգտագործելով դրա համար «ընդդիմությանը»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել