Արդեն զզվել ու հոգնել եմ էս իշխանությունների պրիմիտիվ-շեղող ակցիաներից...
Ուզում եք Միկոյանի արձանը դնել.. Դրե՛ք...Ստալինինը...Դրեք... Սերժ և Ալեքսանդր եղբայրներինը.. Հարց չկա... Քլինթոնի և Մոնիկայի արձանը՝ հայտնի դիրքով...NO PROBLEM.....Քաղաքից դուրս մի պուրակ հիմնեք ու ում արձանը ուզում եք դրե՛ք....
Բայց տեր կանգնեք Հային ....Մարդ չի մնացել Հայաստանում, ամենավերջում մի 10.000 հոգի ռուսական ռազմաբազաները սպասարկող անձնակազմն է մնալու ու մի 2 օլիգարխ՝ վերակացուի կարգավիճակով....
Սահմանում կրակում են, հոսանքը թանկանում է, գազը թանկանում է, պարտադիրը՝ պարտադրված, Աստանան՝ խայտառակված......Հերիք էէէէէէէէէէէ........

P.S.Հարևանս էլ Range Rover Sport է գնել......Դե արի վարդապետ ու մի արտագաղթի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել