Կարեն Վրթանեսյանի  մտավախությանն ի պատասխան. թե արդյոք հարկավոր է, որ Հրանուշ Հակոբյանը գնա Սիրիա, կամ էլ ավելի ակտիվ կազմակերպի հայազգիների ներգաղթը Հայաստան։ Նախ. Սփյուռքի նախարարի հենց պարտականությունն է լինել այսպես կոչված Սփյուռքում. տվյալ դեպքը ամենաառաջնահերթ Սիրիայում։ Երկրորդ. Սիրիայի սոցապ նախարարությունը կոչ հորդորով էր հանդես եկել լիբանանի իշխանություններին ընդունելու սեփական գաղփականներին, ինչով և ոչ ուղղակի նորմալ համարել այն հանգամանքը, որ սիրիացիները մասսայաբար գնում են Լիբանան։ Այս հարցում էական խնդիրներ են եղել միայն Հորդանան և Թուրքիայի հետ, որոնք այդքան էլ բարի դրացիական հարաբերություններ իսկզբանե չունեին Սիրիայի հետ. ըստ այդմ վերոհիշյալ երկու պետություններ Սիրիայի քաղաքացիների փախուստը դիտվում է, որպես դավաճանություն։ Եվ վերջապես . հայերն ու ՀՀ-ն այն պետությունը չէ, որ Ասադի ռեժիմի կողմից այս օրհասական պահին պետք է դիտարկվի որպես թշնամի և Հրանուշ Հակոբյանի այցը Հալեպ կամ այլ հայաշատ քաղաք համարվի փորձ, որը նպատակ ունի ապակայունացնելու Սիրիայում ներքին դրությունը։ Էլ չեմ ասում այն մասին, որ այս պահին միջազգային հարթակում Սիրիան արդեն այնքան ցածր դիրք է զբաղեցնում, որ всем начхать Սիրիայի կարծիքի վրա։ Կարծում եմ, որքան էլ, որ ցավալի է, սակայն Հայաստանը նույնպես պետք է «թքած» ունենա Սիրիա հետ նախկինում ստորագրված բարիդրացիական և եղբայրական պայմանագրերի վրա ու գործ անի։ Չերչիլը ինչ ասել է ճիշտ է ասել. «չկան հավերժական դաշնակիցներ, կան հավերժական շահեր» ու վերջապես.

p.s. Կարեն ջան, կարծում եմ հարցին նայում ես, որպես քարոզչության փորձագետ, սակայն ինձ էլ դիվանագիտություն են սովորեցրել. այս հարցին նայում եմ, որպես դիվանագետ՝ չնայած լինելով Ասադի ռեժիմի մեծ երկրպագու:

Կարեն Վրթանեսյանի նյութն այս մասին տես այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել