Իմ իմանալով՝ Գերմանիայի հավաքականը բոլոր ուժեղագույն հավաքականների մեջ պատմության ընթացքում ամենաշատ գոլ խփած թիմն է: Հիմա մի փոքր ստատիստիկա.

Գերմանիայի հավաքականը վերջին 5 խաղերում էր 2 անգամ, ընդ որում՝ 2-ն էլ 1-0 հաշվով, 3 անգամ ոչ ոքի էր խաղացել 1-1, 0-0, 2-2: Գերմանիայի պես թիմը 5 խաղերից մեկ խաղում ա 2 գնդակ խփել. պարզից էլ պարզ էր, որ Հայաստանի դեմ պետք է խաղար ամբողջ ներուժով: Պլյուս վերջին խաղն էր ԱԱ-ից առաջ, ու պիտի սենց մի բան աներ, որ հոգեբանորեն գային լավ վիճակի:
Մեղադրել պետք չի ոչ մեկին՝ նամանավանդ Շալանդին: Մենք գիտեինք մեր պաշտպանության չլինելու հանգամանքը, ու 3 խաղում դա դնել ռեյլսերի վրա անհնարին է, ու, իմ կարծիքով, էս ընտրական փուլում էլ այդ հարցը չի լուծվի պարզ պատճառով. մենք չունենք պաշտպան ֆուտբոլիստներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել