Սկսում եմ ֆոտոմեղադրանքների շարք, որի շրջանակներում կներկայացնեմ մեր իրականության տխուր պատկերներ արտացոլող լուսանկարներ: Դրանք համեմված կլինեն նաև հեղինակային մեկնաբանություններով: Որոշ դեպքերում նկարները կլինեն այնքան խոսուն, որ մեկնաբանության կարիք էլ չի լինի: Ֆոտոմեղադրանքներիս հասցեատերերը կարող են լինել շարքային քաղաքացիներ, պետական պաշտոնյաներ և այլն: Գուցե լուսանկարներ անելիս չիմանամ քննադատության կոնկրետ թիրախին, և այն պարզվի հետո:
Այսօր կներկայացնեմ Երևանի պատմության մի կտոր՝ Աֆրիկյանների տունը, որը ցանկանում են քանդել և տեղափոխել՝ «քանդելով» նաև հիշողությունը: Մի խումբ համաքաղաքացիներ այսօր կազմակերպել էին ակցիա, որը կրում էր «Վերջին ֆոտոն սպանությունից առաջ» խորագիրը: Ակցիայի մասնակիցները լուսանկարում էին շենքը, անում գրաֆիտիներ, մակագրություններ: Ես էլ հասցրեցի անել «վերջին» ֆոտո, որը ներկայացնում եմ որպես ֆոտոմեղադրանք:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել