Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասով վերջին զարգացումները, կարծես, պատրանք էին ստեղծում, որ կառավարությունը մտահոգված է խնդրով, որ պարտադիր կուտակայինի օրենքը, որը Սահմանադրական դատարանը ճանաչել էր հակասահմանադրական, կբարեփոխվի և կհամապատասխանեցվի Սահմանադրությանը և մեր հասարակության պահանջներին: Կառավարությունում հավաստիացումներ կային, որ հատկապես պարտադիր բաղադրիչի մասով օրենքը կհամապատասխանեցվի մեր քաղաքացինների պահանջներին: Ակնհայտ է, որ հասարակության պահանջը մեկն է` չեղյալ համարել ՊԱՐՏԱԴԻՐ բաղադրիչը, սակայն` հակառակ հասարակության պահանջի, կառավարության վերջին քայը այլ բանի մասին է խոսում:
Հ.Գ. Կառավարությունը մերժել է կունակայինի վերաբերյալ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը (որը, եթե չեմ սխալվում, ներկայացրել էր ՕԵԿ-ը), ինչը նշանակում է, որ կուտակայինի հետ կապված կառավարությունը առաջնորդվում է ժամանակ ձգելու, ֆռռացնելու և մոլորեցնելու սկզբունքով: Ինչը նշանակում է, որ մեծ հաշվով, կառավարությունը ԲԼԵՖ է անում կուտակայինի մասով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել