Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի իրավիճակը հետեւյալն է․

1992 թ․ հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր Գերագուն Խորհուրդը ընդունել է «ԼՀՂ պետական անկախության մասին»  հռչակագիրը:

Հայաստանի Հանրապետությունը մերժել է ԼՂՀ-ի անկախության ճանաչումը։ Այսօր ՄԱԿ-ում Ադրբեջանի տարածքը կազմում է 86.600 քառ․ կմ:

Հայաստանի Հանրապետության տարածքը ՄԱԿ-ում կազմում է 29.743 քառ․ կմ:

Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ներակայցված է ՀՀ ԱԳՆ կայքում:

Այս բոլոր պաշտոնական աղբյուրներում դուք չեք գտնի որեւէ հիշատակում, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մաս։

Դուք չեք գտնի նաեւ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում որեւէ հիշատակում, որ գոյություն ունի զինադադարի գիծ, որը բաժանում է Ադրբեջանի տարածքը 2 մասի։

Ինչո՞ւ է դա այդպես, կարող են բացատրություն տալ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ նրանց բազմաթիվ խորհրդականները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել