Թուրքիայի Միլլի Մեջլիսի խոսնակ Ջեմիլ Չիչեքը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռոկարդոնի հետ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ թեմայով զրույցում ադրբեջանական քարոզչությանը հատուկ նվնվոցներով է հանդես եկել... Չիչեքը մասնավորապես դժգոհել է, թե ԱՄՆ-ը ըստ արժանվույն չի գնահատում վարչապետ Էրդողանի ապրիլ 23-յան հայտարարությունը՝ 1915 թվականին հայկական կոտորածների վերաբերյալ, ինչպես նաև դժգոհել է, որ ԱՄՆ-ը «արդարացի քաղաքականություն չի վարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առումով»...
Այս առիթով թուրք փոխխոսնակին շատ բան հիշեցնել պետք չէ, ուղղակի պետք է հիշեցնել, այն որ թուրքական կողմը 1974 թվականին օկուպացրեց Կիպրոսի հյուսիսային հատվածը և մինչ օրս զորքերը չի ցանկանում դուրս բերել այնտեղից և ավելին, մտադիր էլ չէ առաջիկայում այն դուրս բերել, ու ավելի լավ է զբաղվի հենց այդ խնդրի լուծմամբ և բացի այդ այն, որ թուրքական կողմը նենգաբար փակել է հայ-թուրքական սահմանը, դա ևս արդեն խոսում է թուրքական կողմի սուբյեկտիվության և կեղծավորության վերաբերյալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել