Իսկ եթե թռչուն լինեինք ու թռնեինք, պատկերացնու՞մ ես: Մենք ձեռք ձեռքի կտայինք ու ներքև կնայեինք: Պատկերացնու՞մ ես: Մենք կիջնեյինք, բայց չէինք ընկնի, մենք վերև կելնեինք, բայց չէինք հասնի, պար կբռնեյինք օդում ու կիջնեինք, կհասնեինք գետին, անձրևներին կտուրների տակ կմտնեինք, իսկ աշնանը օվկիանոսների վրայով կճախրեինք, մեկ ճայ կլինեինք, մեկ ագռավ, մեկ մեկ էլ բու` թմբլիկ ու խելացի: Ցուրտ ձմեռներին ես հացի կտորտանքներ կհայթհայթեյի քո համար, իսկ երբ դժվար լիներ ապրելը մենք ուղղակի կչվեինք: Մենք սահմաններ չէինք ճանաչի ու մեր սերն էլ անսահման կդառնար: Առավոտյան մենք կերգեինք ցածր ծառերի վերևի ճյուղերին նստած, իսկ ոմանք մեզ կնայեին պատշգամբից, կգրկեինք իրար ու կասե
ին. <<Իսկ ինչ եթե թռչուն լինեինք ու թռնեինք >>:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել