Ի՞նչ է վրացական խոհանոցը. խորոված` խարչո, սացիվի, միս, էլի միս: Այդպես են կարծում շատերը: Իրականում, վրացական ճաշատեսակների հիմքում ընկած են պանիրը, լոբին, ընկույզը և կանաչին: Վրաստանով շրջելիս կարող եք ռեստորաններում հարցնել իրենց ազգային, բայց աշխարհին ոչ այնքան հայտնի կերակրատեսակները և շատ հավանական է, որ Ձեզ մոտ նույնպես կստացվի այսպիսի հետաքրքիր ու համեղ թոփ:

«Նադուգի»: Թարգմանաբար այս բառը նշանակում է` եփած: Կերակրատեսակի համար անհրաժեշտ կաթնաշոռը ստանում են պանիրը պատրաստելուց հետո մնացած քսուկը եռացնելով: Փաթաթում են սուլուգունի պանրի նուրբ շերտերով և մատուցում պարկի տեսքով:

«Յախնե»: Գառան փափկամիս (կամ տավարի) համեմված ընկույզի և սխտորի սոուսով, սոխով, համեմով և իմերիթական զաֆրանով: Աջարիայում այս ուտեստը մատուցում են հարսանիքների ժամանակ:

«Փխալի»` կերակուր, որը կարելի է պատրաստել սպանախով, կաղամբով և բազկի տերևներով: Հարկ է միայն ավելացնել  խարչո-սունելի, սխտոր, սոխ և սև պղպեղ:

«Բորանո»: Աջարական ձվածեղ: Բաղադրիչները շատ պարզունակ են` իմերիթական պանիր, ձու, կաթ և կարագ: Ամենը եփում են մոտ կես ժամ և մատուցում ինչպես թխվածք:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել