Անցած տարվա սեպտեմբերի 3֊ից հետո շատերը սկսել են անհանգստանալ ՀՀ Արցախի մարզի վարչական սահմաններին «միջազգային չափանիշներին համապատասխանող մաքսակետերի «բուսնելու» սպառնալիքով։ Միանգամայն իրավացի մտահոգություն՝ հաշվի առնելով երևանյան ու ստեփանակերտյան քաղաքական «վերնախավի» ազգային ու պետական որակները․․․ Բայց ինձ շատ հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր օրենքի կամ գերատեսչական ո՞ր ակտի շրջանակում են գործում Արցախի վարչական սահմանին առկա «հսկիչ կետերը», որոնք բնակչության և այդ «կետերի» աշխատակիցների իսկ կողմից սկզբից ևեթ «ՄԱՔՍԱԿԵՏ» են կոչվում։ Ո՞ր օրենքի կամ գերատեսչական ո՞ր ակտի ուժով են կարգավորվում դեպի Արցախ առևտրային բեռնափոխադրողներից գանձվող տարակուսելի «տուրքերը»։ Որքանո՞վ այս կետերի գործունեությունը չի խախտում «ՀՀ―ԼՂՀ» միասնական մաքսային գոտու մասին հնչող հավաստիացումները։ Ո՞վ կհաշվարկի այն նյութական վնասը, որը կրում է Արցախի բնակչությունը՝ ներկրվող արտադրանքի այդօրինակ «հավելյալ» հարկումներից․․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել