Այսօր վաղ առավոտից հետևում եմ ինչպես միջազգային, այնպես ել ՀՀ մամուլի հրապարակումներին: Կապված Աստանայում այսօր կատարվող զարգացումների հետ:

Ցավով պիտի նշեմ, որ ՀՀ որոշ լրատվամիջոցներ ինձ մոտ թողեցին տպավորություն, որ նրանք աշխատում են Ադրբեջանի համար:
Նախ սկսենք նրանից, որ որոշ լրատվամիջոցներ, լինելով ընդիմադիր, կրկին ի ցույց դրեցին, որ նրանք իրականում, ոչ թե ընդդիմադիր են այլ «հակասերժական», քանի որ ցինիկաբար տարածում են, թե ՀՀ նախագահ անակնկալի է եկել ՄՄ-ին անդամակցելու չափորոշիչների մասին լսելով:

Եվ կարծես հայկական լրատվականներում են նույնը, ինչ ադրբեջանական DAY.AZ-ը՝ կատաստրոֆիկ ձևով փորձ անելով հասարակության մեջ մտցնել մոլորություն և հակակրանք «սերժի» դեմ:

(Ի դեպ, հատուկ շեշտում եմ՝ ես Սերժ Սարգսյանին չեմ պաշտպանում: Ես մատնանշում եմ իրողությունը):

Նախ և առաջ այս կապակցությամբ ես կասեմ մի բան, դա միայն հիմար մարդու համար է այդպես: Իսկ տեսահոլովակը, որը տարածում են վերոնշյալ կայքերը և անհատները բացարձակ Սարգսյանի մոտ շփոթմունք չի նկատվում:

(Հետո, ի գիտություն բոլորին: Իմ ընկեր՝ Արամ Գևորգյանը հստակ մատնանշել է այդ խնդրի էությունը: տես՝ այստեղ):

Երկրորդը Նազարբաևը չասաց ոչ մի նոր բան: Եվ կասեմ ավելին Նազարբաևը մատնանշեց միջազգային իրավարար նորմերից բխող հստակ թեզ:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին շահերի մատնանշելը Նազարբաևը միանշանակ սեփական ժողովրդի և եղբայրական ազերի ժողովրդների ընդհանուր շահերից բխող մոտեցում է ցուցաբերում:

Ցավոք սրտի մեզանում շատերը դեռ չեն հասկանում և չեն կարող հասկանալ, որ ոչ Նազարբայևը, ոչ Օբաման և ոչ էլ Պուտինը չպիտի հանուն հայ ժողովրդի շահի սեփական ազգի շահը մոռանան: Դրանով են նրանք հզոր, քանի որ սեփական շահը տարբերում են հիմար ցնորքներինց և երազանքներից:

Վերջապես հասկացեք, որ մեր շահը միայն մենք կարող ենք հստակ առաջ տանել: Այլ ոչ թե նստել տանը, չանել ոչինչ, մենակ փնովել այս կամ այն մեծ տերությանը՝ ասելով, որ հայերի մասին չեն մտածում:
Մեր պատմության ընթացքում բոլոր կորուստները, որնք կրել ենք դա եղել է միայն, երբ մեր խնդիրը ուրիշի կողմից լուծելու հիմար երազանք ենք տածել:

Եվ վերջում կավելացնեմ մի հստակ բան. քանի դեռ կան նման մարդիք մեզանում, ովքեր չգիտակցելով, սակայն աշխատում են Ադրբեջանի քարոզչության զուգահեռ, մեզ մոտ ոչ մի բան չի փոխվի:
Դա կլինի Սերժի, Սաշիկի, Միշիկի, թե ուրիշ ոչ լեգիտիմ իշխանությանների ժամանակ:

Կրկնում եմ, ես Սերժին պաշտպանելու միտում չունեմ:
Հակառակը կասեմ առաջիներից մեկն եմ, ով դեմ է Սերժի իշխանությանը:

Շնորհակալություն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել