iPad-ի համար TBWAMedia Arts Lab գործակալության կողմից կրկին նկարահանվել է սարքի հնարավորությունները բացահայտող հետաքրքիր, շնչառության կտրող ու դինամիկ գովազդ: Շարքը կոչվում է «Քո տարերքը»/«Your Verse»: Սփոթի հերոսն է Լոնդոնի ֆիլհարմոնիկի դիրիժոր՝ Էսսա-Պեկա Սալոնեն, ով iPad-ով «Իր տարերքի» մեջ է և գրում է իր հերթական մեղեդային  շեդևրը՝

Մյուս հոլովակում հայտնի ճանապարհորդ Չերրի Կինգը, շրջելով աշխարհում, «Իր տարերքի» մեջ է, և կիսվում  է  իր սեփական ֆոտոպատմությամբ՝

Apple-ն էլ իր հերթին  իր կայքի հատուկ բաժնում հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին կիսվել «Իրենց տարերքով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել