-Մի փոքր պատմիր այն մասին, թե ինչպես եղավ, որ հայտնվեցիր սերիալում, և ինչպե՞ս անցավ  քո առաջին նկարահանումը:

-Առաջին նկարահանումը ինձ համար եղել է շատ անսպասելի, քանի որ երեք  ամիս առաջ մինչ նկարահանման առաջարկ ստանալը, անցել էի քաստինգ, բայց, ցավոք սրտի, զանգ  չէի ստացել, այնուհետև անսպասելի ինձ զանգահարեցին, և ես պետք է  նկարահանվեի: Ընտանիքս ի սկզբանե դեմ է եղել. որոշակի խնդիրներ առաջացան, որովհետև մեր ընտանիքում երբևէ նման խոսակցություն չի եղել այն մասին, որ պետք է նկարահանվեմ և այս ասպարեզում դրսևորվեմ, համենայն դեպս,  այն ամենը, ինչով զբաղվում եմ հիմա, շատ հարազատ է ինձ դարձել և ներկայիս պահին չեմ պատկերացնում, որ օրերից մի օր կարող է այս ոլորտի մեջ չլինեմ: Հուսամ, որ ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես որ հիմա է: Անկեղծ ասած՝ սկզբում, երբ նոր պետք է նկարահանվեի, բավականին դժվար էր, քանի որ իմ շրջապատում ամեն բան ինձ օտար էր. կաշկանդված էի և գրեթե ոչինչ ինձ մոտ չէր ստացվում, կերպարը չէի կարող ոչ ստեղծեի, ոչ հասկանայի, ոչ կերտել, բայց ջանք գործադրելուց հետո փորձեցի բարելավել այն:

-Այդ դժվարին շրջանում, երբ դու ամեն բան նոր էիր սկսում, ովքե՞ր էին քո կողքին :

-Թե ռեժիսիորների օգնությունը, թե դերասանների՝ իմ խաղընկերների միջամտությունը ինձ շատ էր օգնում: Միշտ ասում էին, որ շատ քիչ մարդիկ կան, որոնց մոտ առաջին դերը ստացվում է վառ, տպավորիչ, և խորհուրդ էին տալիս, որ ամեն դեպքում չլարվեմ, քանի որ ժամանակի հետ ամեն բան ավելի է կատարելագործվելու:

-Իսկ հիմա ի՞նչ է կատարվում սերիալային կյանքում՝ քո մեջ, մտքերդ, հոգվիճակը կապված այն աշխատանքի հետ, որով դու ես զբաղվում:

-Առաջացած լարվածությունից հետո սկսեցի  ավելի հանգիստ աշխատել դերասանական անձնակազմի հետ՝ չմտածելով, որ ինձ նայում են: Առաջնահերթ մտածում էի՝ որքան հնարավոր է անկեղծ լինեմ ինքս ինձ հետ, և իմ կարծիքով ինձ մոտ ստացվեց այդպիսին լինել՝ տպավորիչ, և հիմա շատ ավելի հանգիստ է այդ ամենը կատարվում, իհարկե, կան տեսարաններ, որտեղ պետք է ավելի շատ աշխատել ինքդ քեզ վրա՝ լինելու համար ավելի հետաքրքիր և բնական:

-Եթե հնարավորություն ունենայիր, ի՞նչը կփոխեիր սերիալային կյանքում:

-Սերիալային ասպարեզում կփոխեի հանդիսատեսի մտածելակերպը: Եթե խոսենք այն մասին, որ այն, ինչ մենք տալիս ենք անկեղծորեն, ապա արձագանքները լինում են ոչ արժանի: Մարդիկ շատ հաճախ մոռանում են այն մասին, որ դա պարզապես աշխատանք է, պարզապես դու կերտում ես այն դերը, որը սցենարիստն է ստեղծել: Կցանկանայի, որ գոնե երբեմն մարդիկ գիտակցեին, որ դա իրական կյանք չէ, և մենք էլ նույն հերոսները չենք:

-Կատարածդ աշխատանքի համար համապատասխան կերպով վարձատրվու՞մ ես:

-Առաջնային չեմ համարում այն հարցը, որ պետք է մեծ գումարներ վաստակեմ, և չեմ կենտրոնանում այդ հարցի շուրջ, համենայն դեպս, ես ուրախ եմ, որ ունեմ փոքրիկ հանդիսատես. դա է  ինձ գոհացնում է: Երբ սիրով ես կատարում աշխատանքդ. բարձր աշխատավարձ ստանալը արդեն երկրորդական է դառնում:

-Սերիալներում երբևէ գլխավոր դերում հանդես չես եկել, ինչու՞մն է խնդիրը:

-Նախ նշեմ, որ գլխավոր հերուսու կերպար իմ կյանքում մեկ անգամ եղել է՝ «Ցասում» գեղարվեստական ֆիլմում հանդես եմ եկել գլխավոր դերում, այդ ֆիլմից հետո գլխավոր դերի համար առաջարկ չեմ ստացել, բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ բան է նշանակում. կարևոր է լինել տպավորիչ և անկեղծ: Ինչ թվում է՝ կարողացել եմ շարժել մարդկանց հետաքրքրությունը անգամ երկորդական դերեր խաղալիս: Իսկ թե ինչու չեն լինում առաջարկներ, կարծում եմ՝ այդ հարցը կարելի է հղել թե սցենարստներին և թե ռեժիսորներին, միգուցե  ես այդքան պրոֆեսիոնալ չեմ:

-Հնարավոր է՝ գա մի օր, երբ դու դուրս գաս այս ասպարեզից:

-Կարծում եմ՝ գալու է այդ ժամանակը, քանի որ ես ինձ չեմ պատկերացնում, օրինակ, 10 տարի անց այս ամենի մեջ: Հիմա շատերը կմտածեն ՝պրոֆեսիոնալիզմ չեմ ցանկանում ձեռք բերել, իրականում այդպես չէ, ես իսկապես շատ եմ սիրում այս աշխատանքը, ընթացքը, արդյունքը, անգամ այն բացասական արձագանքները, պարզապես կարծում եմ՝  գալու է  ժամանակ, երբ այս ամենի մեջ չլինեմ: Մի պահ կողքիս պատկերացնեով իմ երկրորդ կեսին, չեմ կարծում, թե նա թույլ կտա ընտանիք ունելու հետ մեկտեղ ես գնամ նկարահանման: Ես իմ անցած ճանապարհի պատմությունը կստեղծեմ և վերջակետ կդնեմ:

-Բացի դերասանական գործով զբաղվելը, փորձել ես նաև երգերի խոսքեր գրել. որքանո՞վ է  դա քեզ մոտ ստացվում, և արդյո՞ք ունես նկապատակներ այդ ասպարեզում դրսևորվելու, թե միայն հոբբի է:

-Ես ընդհանրապես բանաստեղծություններ եմ գրում, դա ինչ-որ հոգեվիճակ է, երբ ուզում ես նստել մի անկյունում և գրել այն ամենը, ինչը կուտակվել է ներսումդ, և փորձել հասցնել նրան, ով նույն այդ զգացողությունները ունի: Շատ-շատերից եմ գովասանքի խոսքեր լսել և իսկապես զարմացած եմ, որ ինձ մոտ ստացվում է հայերենով այդպես գրել: Փորձել եմ նաև երաժշտության հետ համադրել բառերը, դա էլ որոշ չափով ստացվեց: Ինձ համար հաստատ երազանք չեմ ստեղծել, լինել երգահան, պարզապես հոբբի է, որով կարողանում եմ իմ հոգեվիճակը փոխանցել թղթին:

-Լինելով զբաղված նկարահանումներով՝ կարողանու՞մ ես ժամանակ հատկացնել ընտանիքիդ, զվարճանքներին և ինչու չէ նաև անձնական կյանքին:

-Երեք կերպարներ եմ ներկայացրել՝ «Դժվար ապրուստ»-ի Էվան, «Ժառանգներ»-ի Նելլին, և հիմա «Հարազատ թշնամի՞-ի Օլգան. երեքն էլ եղել են երկրորդական դերեր, այսինքն՝ ես գերհոգնածություն չեմ ունեցել, և չի եղել այնպիսի զբաղվածություն, որ ամբողջ օրվա ընթացքում լինեմ նկարահանման տաղավարում, դրա համար փոքր-ինչ հասցնում եմ ժամանակ տրամադրել այն ամենին, ինչը ինձ պետք է, օրինակ, անգլերեն լեզվի դասընթացներ, մարզասրահ, գրքեր, ինչպես նաև ընտանիքիս հետ եմ ժամանակ անցկացնում, ընկերներիս: Ես համահունչ կերրպով հասցնում եմ ամեն բան: Իսկ անձնական կյանքի մեջ ինձ դեռևս չեմ պատկերացնում, այսինքն՝ սիրել, սիրվել, լինել ամբողջությամբ դրա մեջ, ինձ թվում է, եթե պետք է լինի, ապա պետք է լինի շատ լուրջ, ոչ թե սիրահարված, անկայուն ինչ- որ վիճակ, որը օրերից մի օր կանհետանա: Այս ամենի մեջ լինելու դեռ ցանկություն չունեմ, կարծում եմ՝ դրա ժամանակը դեռ չի եկել:

 

                                                                          Զրուցեց Քնարիկ Ռաֆայելյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել