marine-petrossianՎաղուց մտադրություն ունեի գրական ասպարեզում ձեռնոց նետել բանաստեղծ Մարինե Պետրոսյանին: Ու որոշեցի դա անել վաղ առավոտյան, կիսաքնատ, նախօրեի գիշերը տեղի ունեցած Ռեալ-Ատլետիկո ֆուտբոլային հանդիպումից հոգնած գլխով, որ՝ տեսեք-տեսեք: Ու քանի որ ստեղծածիս մեջ ֆրանսերեն թարգմանելու արժանի գործեր չկան, ներկայացնում եմ գրական պարոդիա՝ Մարինեի <<Երկու sms>> բանաստեղծության թեմայով:
Գրել եմ 7 վարիացիա: Ներկայացնում եմ բնօրինակը եւ դրա վարիացիոն տարբերակները: 



ՕՐԻԳԻՆԱԼԸ
անտառ
արև
ծաղկաձոր
լռություն
թեթև քամի
արմանը sms ա ուղարկել
ասում ա սերժը հրաժարական տվեց
հեռախոսը ձեռքիս ա բայց չեմ զանգում
վախենում եմ կատակ լինի
հենվել եմ ծառին
սևեռուն նայում եմ դիմացի ծառի բնին
սև, չաղ, զզվելի ագռավը
օրորվելով էկավ
լուռ կանգնել ա կողքիս
աչքերով քար եմ ման գալիս որ խփեմ
բայց շուրջս քարի կտոր չկա
արմանը նորից sms ուղարկեց
ասում ա սերժը հրաժարական ա տվել չես գալի՞ս
sms-ի սուր ձայնից ագռավը վախեցավ թռավ գնաց
անտառ
արև
ծաղկաձոր
թեթև քամի…


Վարիացիա 1
ռուլետկա 
ծտեր
բադեն-բադեն
ժխոր 
օծանելիքի հոտը խեղդում ա
սերժը sms ա ուղարկել
ասում ա բա արմանը չասա՞ց արի
դրածս ստավկեն ոնց որ ետ ա գալիս 
բայց վեջս չի
էս սերժը համարս ումից ա ճարել
հենվել եմ աթոռին
աչքս ռուլետկին 
էդ անտերը քրքջում ա
ձեռիս ֆիշկեքն ուզում եմ շպրտեմ
բայց ֆիշկեքս արդեն տանուլ եմ տվել
սերժը նորից sms ուղարկեց
հիմա գալիս ե՞ս թե չէ
sms-ի սուր ձայնից դիմացիս ծիտը վեր թռավ
ռուլետկա
ծտեր
բադեն-բադեն
օծանելիքի հոտը խեղում ա


Վարիացիա 2
նարգիլե
նիրվանա
հալեպ
հալեպ
հալեպում
Լեւոնը sms ա ուղարկել
ասում ա Նիկոլը մնում ա, մենք ՀԱԿ-ից դուրս ենք գալիս
հեռախոսը ձեռքիս ա բայց չեմ զանգում
ռոումինգում եմ
վախենում եմ րոպեներս չհերիքի
հենվել եմ ծառին
հայացքս քարին
սեւ, չաղ, հասած բանանը
էսա ճաք ա տալիս
աչքերով քար եմ ման գալիս, որ գցեմ
բայց շուրջս հալեպ
հալեպ
հալեպում
քարի կտոր չկա
Լեւոնը նորից sms ուղարկեց
ասում ա Նիկոլը մնում ա, մենք ՀԱԿ-ից դուրս ենք գալիս
չես գալի՞ս
sms-ի սուր ձայնից բանանն ընկավ
նարգիլե
նիրվանա
հալեպ
հալեպ
հալեպում



Վարիացիա 3
անտառ
արեւ
իջեւան
կոռոլյոկ
սամագոն
նիկոլը sms ա ուղարկել
ասում ա լեւոնը գագոյի հետ պայմանավորվեց
հեռախոսը գրպանումս ա
ու վիբրացիան ծիծաղացնում ա
վախենում եմ կատակ լինի
հենվել եմ բահին
սեւեռուն նայում եմ դիմացի սարին
սեւ, մութ ամպեր ճակտիս դիզվան
նիկոլը նորից sms ուղարկեց
ասում ա լեւոնը գագոյի հետ պայմանավորվեց
չես գնու՞մ
sms-ի սուր ձայնից սամագոնի դոզան անցավ
անտառ
արեւ
իջեւան
կոռոլյոկ
սամագոն


Վարիացիա 4

ասաբնյակ
պառկած միլիցա
առինջ
պիվա
մեղր
գագոն sms ա ուղարկել
ասում ա լեւոնը համոզվել ա
հեռախոսը ձեռքիս ա բայց չեմ զանգում
վախենում եմ լուրջ լինի
պիվա
պիվա
հենվել եմ վանդակին
սեւեռուն նայում եմ դիմացի առյուծին
սեւ, չաղ քամակը 
պտտելով էկել
լուռ կանգնել ա կողքս
աչքերով քար եմ ման գալիս որ խփեմ
տանձին չի
գագոն նորից sms ուղարկեց
ասում ա լեւոնը համոզվել ա բա դու՞
գագոյի sms-ի ձայնից առյուծը մլավեց
ասաբնյակ
պառկած միլիցա
առինջ
պիվա
մեղր


Վարիացիա 5
բոստան
բասեին
արտաշատ
լոլիկ
ձմերուկ
հովիկը sms ա ուղարկել
ասում ա մամլո քարտուղար չունեմ
հեռախոսը ձեռքիս ա զանգելս էլ գալիս ա
վախենում եմ կատակ լինի
հենվել եմ պատին
սեւ, չաղ, զզվելի առնետը
օրորվելով էկավ
լուռ նստել ա կողքիս
աչքերով քար ա ման գալիս որ խփի
բայց շուրջը քարի կտոր չկա
հովիկը նորից sms ուղարկեց
ասում ա մամլո քարտուղար չունեմ չես գալի՞ս
sms-ի ձայնից թալակը թրխկաց
բոստան
բասեին
արտաշատ
լոլիկ
ձմերուկ

Վարիացիա 6
ալիք
սիգա
սեւան
կիթառ
շեւչուկ
տիկոն sms ա ուղարկել
ասում ա <<բաժանորդը խնդրում է զանգահարել>>
հեռախոսը ձեռքիս ա րոպե չունեմ
վախենում եմ կատակ լինի
պառկել եմ ջրին
սեւ, չաղ, զզվելի նավակը 
լողալով եկավ 
լուռ հասավ կողքս
աչքերով ճոճող եմ ման գալիս
բայց շուրջս ճոճողը չկա
տիկոն նորից sms ուղարկեց
ասում ա <<բաժանորդը խնդրում է զանգահարել չես զանգում>>
sms-ի ձայնից նավակը ճոճվեց
ալիք
սիգա
սեւան
կիթառ
շեւչուկ

Վարիացիա 7
կաֆե
կաֆե
երեւան
կաֆե
կաֆե
բրետոնը sms ա ուղարկել
ասում ա՝ պիվեն սառավ
հեռախոսը ձեռքիս ա բայց չեմ զանգում
վախենում եմ ճիշտ լինի
հենվել եմ ծառին
սևեռուն նայում եմ դիմացի ծառի բնին
սևչաղզզվելի ագռավը
օրորվելով էկավ
լուռ կանգնել ա կողքիս
աչքերով քար եմ ման գալիս որ խփեմ
բայց շուրջս քարի կտոր չկա
բրետոնը նորից sms ուղարկեց
ասում ա պիվեն սառավ չես գալի՞ս
sms-ի սուր ձայնից ագռավը վախեցավ թռավ գնաց
կաֆե
կաֆե
երեւան
պիվա
պիվա
պիվա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել