Հարգելի հայրենակիցներ, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ 62-ամյա Հարություն Միրզոյանն ունի բոլորիս օգնության կարիքը:
Նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի ուռուցք և մայիսի 27-ին նշանակված է նրա վիրահատությունը, սակայն չինարեցի ընտանիքը կանգնել է լուրջ ֆինանսական խնդրի առաջ: Վիրահատությունն անելու համար պակասում է 1 մլն դրամ:
Սահմանապահ այս ընտանիքը շատ դժվարություններ է տեսել: 
Հարություն Միրզոյանի աղջկա՝ Սիրանույշի ամուսինը՝ 20-ամյա Լևոն Պետրոսյանը զոհվել է 2008թ.-ի հունիսի 18-ին՝ գյուղում աշխատելու ժամանակ՝ հակառակորդի դիպուկահարի գնդակից: Լևոնի զոհվելուց 5 ամիս անց ծնվել է նրա աղջիկը՝ Ալվինան, ով հորը տեսել է միայն լուսանկարներով...
Հայրական խնամք ու հոգատարություն Ալվինան տեսել է միայն պապիկից՝ Հարություն Միրզոյանից, ով հոգացել է նաև ընտանիքի ֆինանսական կարիքները՝ մինչև հիվանդության ի հայտ գալը:
Հարություն Միրզոյանն ապրել ու ապրում է Չինարիում՝ հակառակորդի նշանառության տակ: Նրան ու նրա ընտանիքին չեն վախեցրել ոչ հակառակորդի կրակոցները, ոչ էլ սոցիալական պայմանները: Նրանք չեն լքել գյուղը, չեն լքել մեր սահմանը:
Հիմա ժամանակն է, որ մենք կանգնենք նրանց կողքին: Որ մենք ամուր թիկունք լինենք նրանց... Հարություն Միրզոյանին մեր օգնությունն է պետք՝ թեկուզ ամենափոքր օգնությունը:
Նրան օգնելու համար «Ամերիաբանկում» բացվել է հաշվեհամար 15700 20190630100 (ՀՀ դրամ), որին կարող եք կատարել ձեր դրամական փոխանցումները: Հարցերի դեպքում կարող եք դիմել Հարություն Միրզոյանի աղջկան՝ Սիրանույշին՝ հեռ. 077 77 66 04.
Լուսանկարում Հարություն Միրզոյանի թոռնիկն է՝ Ալվինան, զոհված հոր նկարի դիմաց:

Ընտանիքի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել