Այն ինչ այսօր կատարվեց խորհրդարանում հիշեցրեց 37 թիվը ու մանրախնդրության վերջին աստիճանը: Ակնհայտ դարձավ, որ ՀՀԿ-ն, իր ձևավորած կառավարությունը ու հատկապես նոր վարչապետը այնքան նեղն են ընկել, որ դիմում են 37 թվի մեթոդներին, այն է՝ բռնաճնշումների: ՕԵԿ գործարար պատգամավորը դուրս եկավ խմբակցությունից կառավարության ծրագրին կողմ քվեարկելոջ համար: Ակնհայտ է, որ այս հրահանգը, ավելի ճիշտ պարտադրանքը եկել է ամենավերևներից: Այս քայլը նաև մի ակնհայտ բան ցույց տվեց: Աստիճանաբար իրական ընդդիմադիր դաշտը սկսում է պարզվել: Ինչպես եղավ, որ այլընտրանքային ԲՀԿ-ից, որի 80 տոկոսը գործարարներ են, ոչ մի գործարար դուրս չեկավ, իսկ ՕԵԿ-ի մեկ գործարար պատգամավորին ստիպեցին դուրս գալ: Սցենարը պարզ է, իսկ խաղը սկսում է բացահայտվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել