Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանն, ով այժմ համտեղում է երգարվեստն ու բիզնեսը ArmStar.am-ի հետ զրուցեց  մասնագիտական ոլորտում ունեցած հիասթափությունների, սերիալային առաջարկներից հրաժարվելու և պլաստիկ վիրաբուժական միջամտությունների դիմելու մասին։

Հարցազրույցներից մեկում ժամանակին նշել էիք, որ եթե Ձեր ծնողները չլինեին, չէիք երգի. նկատի ունեիք ֆինանսակա՞ն աջակցությունը։

Ո՛չ, ծնողներիս աջակցությունը հիմնականում եղել է հոգեպես գոտեպնդելու առումով, քան ֆինանսպես։ Թեպետ չեմ հերքում, որ ֆինանսական աջակցություն էլ է եղել, կարծում եմ՝ բոլորի կյանքում էլ լինում են այդպիսի դեպքեր։ Ես նկատի չեմ ունեցել, որ եթե չլիներ ֆինանսական օգնությունը, ապա չէր լինի իմ արվեստը։ Ցանկացած մարդ երջանիկ է լինում, երբ իր թիկունքին կանգնած է լինում ընտանիքը։ Հավատացեք, շոու բիզնեսում այնպիսի պահեր են լինում, որ հոգեպես ընկճվում ես, բայց հետո, եթե չունենաս ճիշտ ծնողներ, չես կարողանա հաղթահարել խնդիրներդ։

Սկսնակ երգիչները, կարելի է ասել, իրենց քայլերը սկսում են ռեստորաններից, ի՞նչ կասեք այս մասին։

Ես երբևէ չեմ քննադատել ռեստորաններից սկսող կամ ռեստորաններում հանդես եկեղ երգիչներին, ցակացած մարդ իր մոտեցումն ու պատճառներն ունի նման քայլերի դիմելու համար։ Սակայն չեմ ցանկանա, որ մեր շոու բիզնեսը գնա դեպի ռեստորան: Բայց  երգիչը սկսել է ռեստորանից և ունի լավ վոկալ տվյալներ, պրոֆեսիոնալ է, ինչո՞ւ ոչ, թող երգի, որևէ խնդիր չի կարող լինել։ Այստեղ կարոր է նաև երգչի կրթվածությունը վոկալային առումով, հնարավոր է՝ ռեստորանում չերգի, սակայն չունենա պրոֆեսիոնալիզմ, և, իհարկե, կարող է լինել նաև հակառակը։

Անձնական կյանքում որոշակի հիասթափություններ ապրել եք, իսկ ի՞նչ կասեք մասնագիտական ոլորտի մասին։

Ցանկացած ոլորտ իր հետ բերում է և՛ հաջողություններ, և՛ հիսաթափություններ, բնականաբար ես ինքս էլ ունեցել եմ նման բարդ պահեր, բայց, մտնելով այս ասպարեզ, ես ի սկզբանե իմացել եմ, որ հեշտ չի լինելու և ամեն քայլափոխին կարող եմ մեծ հիասթափության հանդիպել։ Եղել են պահեր, երբ ընկճվել եմ, բայց այսօր շատ հանգիստ կանգնած եմ երկու ոտքի վրա։

Որքանով տեղյակ ենք, սերիալներում նկարահանվելու առաջարկներ էլ եք ունեցել, մերժել եք, և եթե այո, ապա ինչու՞։

Սերիալներում հանդես գալու առաջարկները մերժել եմ, քանի որ դա ինձ չի հետաքրքրում։ Դերասանական խաղը գուցե և հետաքիքրիր է, սակայն հանդես գալուց կխաղամ միայն գեղարվեստական ֆիլմերում։ Սա ոչ թե նրա համար, որ ինձ համարում եմ փայլուն դերասանուհի, այլ ուղղակի սերիալն իմը չէ։

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել